 
            Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական դաշնակցության  միջև կոալիցիոն համաձայնագիրը ստորագրած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդես եկան համատեղ ճեպազրույցով:
«Կոալիցիոն հուշագրի համար հիմք են հանդիսացել նոր Սահամանդրությունը,նախորդ համագործակցության հուշագիրը, մեր ծրագրերը, նաև մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք ընդհանուր արժեհամակարգ, որոնց հիման վրա խարսխվել է այն տեքստը, որ երկու ազգային կուսակցություններ հաստատել են»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա`  հիմնական դրույթները վերաբերում են հակակոռուպցիոն պայքարի, ազգ-բանակ համակարգի ներդրման, իրավական դաշտի բարեփոխումների, մրցունակ տնտեսության զարգացման և մարդու իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների ներդրման հարցերին:  
Աղվան Վարդանյանը լրացրեց, թե երեք հիմնարար արժեքներ են դրված համագործակցության հիմքում. «Առաջինն՝ անվտանգությունն է՝ ՀՀ-ի, Արցախի, երկրորդը՝  տնտեսությունը և տնտեսության զարգացումը, և երրորդը՝ երկրում որակական արմատական փոփոխություն մտցնելու վճռականությունը: Համագործակցության համաձայնագրից հետո նոր շրջափուլ է սկսվում, որտեղ երկու կուսակցությունները ձգտելու են փոփոխություններ բերել: Աստված առաջ՝ ունենք փորձառություն, և համառ աշխատանքի պարագայում կարող ենք երկրում նոր որակ ստեղծել»:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այս հուշագրի մեջ որևէ  պաշտոնի մասին խոսք չկա. «Կա մեկ բացառություն՝ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, մյուսները՝ քննարկել ըստ ժամանակացույցի և ժամկետների»:
Ի դեպ Աղվան Վարդանյանը լրացրեց, որ կշարունակեն բարեփոխել ընտրական համակարգը:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42