Կոալիցիոն հուշագրում ՀՀ վարչապետը կառաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, որը սպառիչ քաղաքական, իրավական պատասխանն է այն մտահոգությունների, թե ինչ է լինելու 2018-ին: Այդ պատասխանները կտանք այդ ժամանակ, հատկապես որ պատասխաններն էլ հստակ են և հիմնվում են Սահմանադրության վրա. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստ էլ 2018-ից հետո էլ լինել վարչապետ, դա հաստատվա՞ծ է։
Աշոտյանի խոսքով՝ նախորդ հուշագիրը հետընտրական էր, հետևաբար ժամկետային սահմանափակում ուներ:
«Նոր համաձայնագիրը լիարժեք կոալիցիոն համաձայնագիր է, որը լիարժեք համընկնում է ԱԺ լիազորությունների հետ, խորհրդարանական հանրապետությանը հատուկ բոլոր նոր էլեմենտներին։ Օրինակ՝ պարտավորվել ենք Սահմանադրությունից բխող օրենքների հարցում որդեգրել համագործակցության սկզբունքը»,-ասաց Աշոտյանը:
Հարցին, թե ԱԺ-ի ղեկավար կազմում ինչպես է արտացոլվելու կոալիցիոն դաշինքը, Աշոտյանը նշեց, թե կան հստակ մեխանիզմներ՝ որ քաղաքական ուժը քանի և ինչ տեսակ պորտֆելներ պետք է ունենա:
Թե որո՞ք են կոալիցիոն հուշագրի և նախորդ համաձայնագրի հիմնական տարբերությունները, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը նախ նկատեց, թե այդ տարբերությունը տեսանելի կլինի հրապարակվելիք լուսանկարներում՝ վարչապետների փոփոխությամբ:
Իսկ անվանման տարբերությունները, ըստ նրա, բխում են ՀՀ սահմանադրությունից և ԱԺ կանոնակարգ օրենքից:
«Վերահաստատելով 16-ի փետրվարին կայացած համաձայնագրին հավատարմությունը և դրանով ամրագրված դրույթների պատասխանատվությունը՝փաստորեն ինչ-որ առումով երկու իրար լրացնող փաստաթղթերի շարունակություն է, որը ուժի մեջ է մինչև 22թ-ը: Այստեղ ներառված են հիմնական անելիքները»,-ասաց Վարդանյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55