Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարևանությամբ ինչպես է ամեն օր դրսևորվում ահաբեկչական սպառնալիքը», - ասել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը:
Կանցլերը հավելել է, որ Գերմանիան հավատարիմ է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում:
«Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով», - հայտարարել է կառավարության ղեկավարը:
Մերկելը նաև հայտնել է, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արևմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը:
«Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում է Գերմանիան, կուժեղացվի, - ասել է նա, - Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15