Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր շոուները. կառավարության երեկվա նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, վարչապետն ասել է, թե շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել, ու պահանջել, որ այսուհետ հանձնարարականներն արվեն օրենքի տառին համապատասխան: Սակայն Կարապետյանն այդպես էլ չի հստակեցրել, թե նախարաներից ո՞վ է այս ընթացքում արհամարհել իր հանձնարարականները:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կառավարության անդամներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել` ինչո՞ւ են իրենք թերանում հանձնարարականները կատարելիս, արդյո՞ք վարչապետի առաջադրած խնդիրներն են անլուծելի: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շատ նախարարներ պնդեցին, որ գոնե իրենք վարչապետի ասածները պարտաճանաչ կատարել են, ու նախատինքը իրենց չի եղել ուղղված:
Իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` գոնե նրանից պարզելու, թե ում էին վերաբերում վարչապետի խոսքերը: «Ընդհանուր մոտեցում է… Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»,- պարզաբանեց Հարությունյանը:
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի երեկվա խոսքերն անհասցե հայտարարությունների շարքից էր` սեփական անձի PR նպատակներով: Ի վերջո, նա դեռ մտադրություն ունի շարունակել պաշտոնավարումը 2018թ. ապրիլից հետո, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, գործի խորհրդարանական կառավարման համակարգն ու երկրի փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Բայց Կարեն Կարապետյանը ճիշտ կաներ` իր PR շոուները անցկացներ ոչ ուրիշների, այդ թվում` իր նախարարների հեղինակության հաշվին, այլ իրականում գործ աներ, որի արդյունքը զգային նաեւ շարքային քաղաքացիները:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55