Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը՝ Հայաստանում խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին եւ պայքարելու գլխավոր մրցանակի համար, այն է՝ ճամփորդություն Ամստերդամ եւ այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ: Նիդերլանդներ կմեկնի այն մասնակիցն, ով «Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ եւ հետաքրքիր պատասխանը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 10-ը ներառյալ՝ [email protected] հասցեով:
Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները: Պարզապես հարկավոր է լրացնել մասնակցության հայտը եւ ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչեւ 4 մասնակից: Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետեւյալ որեւէ ձեւաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Այլ սահմանափակումներ չեն կիրառվում: Մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երեւակայությանը եւ հանդես գալ ամենահամարձակ գաղափարներով, օրինակ՝ ապագայում մարդիկ հաղորդակցվելու են հեռուստացույցի միջոցով, որը կարողանում է բույրեր փոխանցել, կամ սարքերի միջոցով, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել մտքերի օգնությամբ: Այսպիսի ցանկացած գաղափար կարող է հաղթանակ բերել մասնակիցներին: Եթե անգամ այսօր այս գաղափարներն անհավանական են թվում, տարիներ անց դրանք կարող են շատ ավելի իրական լինել, քանի որ գիտությունը մշտապես զարգանում է:
«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները եւ այժմ նաեւ օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների եւ հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին եւ նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին», - ասաց հյուսիս-արեւելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:
«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից եւ իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն», - նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26