Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառվող զենքի տրամաչափն այնուամենայնիվ ռազմական նշանակություն ունի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատասխան գործողությունների դիմում է, երբ հակառակորդի կողմից դիրքերի ուղղությամբ քիչ թե շատ թիրախային կրակոցներ են լինում։
«Եթե անկանոն կրակոցներ են լինում, գիշերային ժամերին շատ են լինում, հակառակորդի զինվորները կարող են վախից կրակել, կարող են նախազգուշացնել, անփորձությունից և այլն, նման կրակոցներին սովորաբար չենք պատասխանում»,-տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նա պարզաբանել է, որ տարիների ընթացքում կիրառվող զինատեսակների տրամաչափն ու հեռահարությունը սկսեց մեծանալ, որովհետև կողմերի ինժեներական հագեցածության աստիճանը թույլ է տալիս շատ հրաձգային զենքերի կրակոցներն ի չիք դարձնել։
«2014 թ. ունեցանք բավականին ակտիվ փուլ, բայց այդ ժամանակ հրետանի չկիրառվեց։ Իսկ 15 թ. սկսեցին հրետանային միջոցներ կիրառվել։ Այստեղ կա ռազմական բաղադրիչը, բայց ասել, թե չկա քաղաքական, քարոզչական բաղադրիչ, սխալ կլինի»,-նշել է մամուլի խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ դիպուկահար հրացաններն էլ են կատարելագործվել։ 14.5 մմ ադրբեջանական դիպուկահար հրացան «Իստիգլալն» ի հայտ է եկել 2000 թ. կեսերից հետո։
«Տրամաչափի մեծացումը, հզորացումը ևս պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայկական կողմը տարիների ընթացքում իր ինժեներական կահավորանքը հզորացրեց։ Եվ այդ արգելապատնեշները, հողե պատնեշներն այնքան ամրացրեց, այնպիսի հաստություն, խորություն ստացան, որ սովորական 7.12 մմ-ոց դիպուկահար հրացանների կրակոցն անարդյունավետ դարձավ»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը և ավելացրել, որ մի օր մի տեղում իրենց դիպուկահարները կարող են շատ լինել, ինչ-որ խնդիր փորձեն լուծել, ու ինչ-որ ժամանակ այդ տեղում կարող է ընդհանրապես դիպուկահար չլինել։
«Սովորաբար թե՛ մեր, թե՛ իրենց բանակում, մեկ ջոկում 10-11 հոգանոց անձնակազմն ունի մեկ դիպուկահար։ Դա ստանդարտ է։ Բայց միայն մեկ դիպուկահարով խնդիր չես լուծի այս խրամատային պայմաններում։ Երբ որ դիպուկահարային գործողություններն ակտիվանում են, կիրառվում են այլ հաստիքների դիպուկահարներ։ Հատկապես այդ մեծ տրամաչափի դիպուկահար զենքերը, որ գոյություն ունեն՝ «Իստիգլալ» կամ «Սև նետ»՝ մեր դեպքում, կամ այլ զենք, դրանք ջոկի դիպուկահար զենքեր չեն»,-եզրափակել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26