Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել միջազգային նորմերի նկատմամբ իր հարգալից վերաբերմունքով։ Արցախաադրբեջանական շփման գծում «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանի վիրավորման փաստին նույն հեռուստաընկերության եթերում նման որակում է երեկ տվել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք շատ ենք տեսել նման դեպքեր, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ, հետո էլ։ Եթե մի պետություն ի վիճակի է «Կարմիր խաչ»-ի մեքենայի վրա կրակել, ընդ որում՝ հայտարարված դիտարկման ժամանակ, եթե մի բանակ ի վիճակի է մահացած զինվորի մարմին կտրել, գլուխ կտրել, ականջ կտրել և այլն, ցավոք, ես էլ ոչնչից չեմ զարմանում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ողջունելի է համարել այն հանգամանքը, որ աշխարհում լսում են, տեսնում են և գնահատական են տալիս այս ամենին: Իսկ գնահատականը, ըստ նրա, մեկն է՝ 21-րդ դարին ոչ հարիր ու համապատասխան պետություն:
Անդրադառնալով ադրբեջանական կողմում արձանագրված զրահատեխնիկայի շարժին՝ ՊՆ մամուլի խոսնակն այդ միջադեպը պայմանականորեն «հաճախ չկրկնվող երևույթ» է անվանել, այն աննախադեպ չի որակել, որովհետև հակառակորդի գործողությունների մեջ նման բնույթի գործողությունների օրինակներ կան:
«Զրահատեխնիկայի այդ շարժը կարող է նշանակել ինչ-որ բան, կարող է և չնշանակել: Միշտ չէ, որ նման տեղաշարժերը կոնկրետ բան են նշանակում, հաճախ էլ դրանք ստուգողական են: Դա կարող էր ինչ-որ բան նշանակել, եթե մենք այլ ռեակցիա տայինք կամ չնկատեինք։ Այստեղ էական չէ՝ ինչ են նշանակում իրենց քայլերը։ Մենք այդ բոլոր քայլերը տեսնում, ֆիքսում ենք։ Էականն այն է, որ հակառակորդը տեսնում է, որ մենք ֆիքսում ենք։ Հետևաբար իր պլաններն ամեն րոպե կարող են խախտվել ու փոխվել։ Իսկ մեր գլխավոր նպատակը հակառակորդի խնդիրը խափանելն է, թույլ չտալ իրականացնել այն»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմից հետո այս առումով մեր մակարդակը շատ է աճել: Խոսքը միայն ջերմատեսիլ սարքերի և գիշերային տեսանելիության սարքերի մասին չէ և միայն առավելապես սահմանի առաջնային երկայնքի մասին չէ, շատ դեպքերում ՊԲ-ն հնարավորություն ունի շատ ավելի խորքը տեսնել, շատ ավելի խորքային շարժեր տեսնել:
«Եթե մենք այսօր տեխնիկական հնարավորություն ունենք՝ տեսնելու ամենափոքր դիվերսիոն խումբը, 2-3 հոգանոց խմբի միտումնավոր տեղաշարժը, որը թաքնված է տեղաշարժվում, հետևաբար զրահատեխնիկայի շարժը տեսնելը շատ ավելի հեշտ է»,- վստահություն է հայտնել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ այս անցած օրերի կրակոցների քանակը, լարվածությունն այնքան էլ աննախադեպ չէ։
«Խախտումների երեք կատեգորիա կա, առաջինը՝ առօրյա, սովորական, որը մենք անկանոն կարող ենք անվանել, երկրորդ՝ սովորականից մի քիչ ավելի շատ կրակոցներ և երրորդ՝ լարված վիճակ։ Այս օրերի ընթացքում եղել են սովորականից մի քիչ ավելի շատ կրակոցներ։ 60-82 մմ ականանետերի կիրառությունն անգամ մեկ-երկու դրվագով է եղել»,- պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26