Մայիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Տոնոյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ամբողջ հանրապետությունում արտակարգ իրավիճակների կառավարման նպատակով կապի, ազդարարման համակարգերի արդիականացման և վերազինման, ինչպես նաև՝ աղետների ժամանակ կառավարման համակարգի շարունակականության ապահովման խնդիրները: Քննարկվել են նաև տեխնիկական անվտանգության և հրդեհային-տեխնիկական անվտանգության կանոնակարգերի վերամշակման և միջազգային նորմերին համապատասխանեցման հիմնահարցերը:
ԱԻ նախարարի հանձնարարությամբ իրականացվող վերակազմավորման արդյունքում ստեղծվելու է Կապի կազմակերպման և ավտոմատ կառավարման համակարգի վարչություն:
Վերջինս իրականացնելու է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ազդարարման համակարգի արդիականացում և հագեցում, ինչպես նաև՝ հանրապետությունում թվային ռադիոկապի ներդրում՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա:
Ավտոմատացված կառավարման համակարգը ներդրվելու է նաև համայնքներում՝ նպաստելով վերջիններիս՝ աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու կառավարման համակարգի շարունակականության ապահովմանը:
Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ՝ վերամշակվելու, արդիականացվելու և միջազգային նորագույն չափանիշներին են համապատասխանեցվելու Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի և Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից գործածվող տեխնիկական կանոնակարգերն ու պետական ստանդարտները:
Միջազգային փորձի ուսումնասիրությամբ վերանայվելու և համալրվելու են տեխնիկական կանոնակարգերում ներառված «ISO» և ԵԱՏՄ միջազգային ստանդարտները, ինչը կապահովի հատուկ օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների, տեխնիկական միջոցների աղետակայունությունը: Նոր մշակված տեխնիկական կանոնակարգերը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44