Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միակ լուրջ պայքար մղողը Թուրքիան է, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Էրդողանը հայտարարել է, որ իրենց «ձագուկները»՝ թուրքական ԶՈւ-ի զինվորականները, ներթափանցել են դեպի Սիրիայի խորքերը՝ պայքարելով ահաբեկիչների դեմ:
«Մնացած բոլորը ոչ թե պայքարում, այլ միայն խոսում են դրա մասին», - հայտարարել է Էրդողանը:
Ըստ նրա՝ որևէ տարբերություն չկա ԻՊ-ի և Սիրիայում պատերազմող քրդական խմբավորումների միջև, և Թուրքիան շարունակելու է պատերազմել նաև նրանց դեմ:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։ Թուրքական ԶՈւ-ն պայքարում էր նաև քրդական խմբավորումների դեմ:
«Եփրատի վահան» անվանումը ստացած ռազմական գործողության ավարտից հետո էլ այս տարվա ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15