Իրավապահները ձերբակալել են Սամարայի 24-ամյա բնակչին, որը մայիսի 7-ին, երիտասարդների երկու խմբերի միջեւ ծագած վեճի ժամանակ, «Սայգա» որսորդական հրացանից կրակել էր երեք հայերի վրա, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Սամարայի շրջանի վարչությունը, փոխանցում է «ԱիՖ»-ը։
Ըստ քննության վարկածի՝ այդ օրը հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ են բերվել երեք երիտասարդներ՝ հրազենային վիրավորումներով։ Նրանցից մեկին բուժզննումից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո թողել են, որ տուն գնա, երկրորդին հոսպիտալիզացրել են, իսկ երրորդը՝ Մեխզավոդ ավանի 23-ամյա բնակիչը, ժամը 23։00 –ին մահացել է ստացված վիրավորումից։
Ոստիկանները պարզել են, որ նախօրեին Սամարայում, երկաթգծային հարթակի մոտ երիտասարդների երկու խմբերի միջեւ վեճ էր ծագել։ Անձնական հակակրանքի հողի վրա վիճաբանության ընթացքում երիտասարդներից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանն ու մի քանի անգամ կրակել իր ընդդիմախոսների ուղղությամբ, որից հետո, թողնելով վիրավորներին գետնին ընկած, նստել է մեքենան ու հեռացել այդ վայրից։
Ոստիկանության ու քննչական կոմիտեի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի ընթացքում պարզվել է վիճաբանության մասնակիցների անձը, իսկ կրակողը ձերբակալվել է։ Խուզարկության ժամանակ առգրավվել է հանցագործության զենքը, իսկ հարցաքննության ժամանակ ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել։
Ձերբակալվածի հանդեպ քրեական գործ է հարուցվել սպանության մեղադրանքով, նրան կալանավորել են։
Հետաքննությունը շարունակվում է։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26