Այն, ինչ ունեինք ԱԺ ընտրություններից հետո և այն, ինչ ունենք հիմա, փոխվել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն զիջել է իր դիրքերը Երևանի ավագանու ընտրություններում:
«Ակնհայտ է, որ ՀՀԿ դիրքերը բավականին թուլացել են: Մարդիկ ակնկալիքներ ունեին, քարոզարշավի ընթացքում սպասում էին փոփոխությունների մասին խոստումներ, բայց դրան ականատես չեղանք: Նոր առաջարկներ, լուծումներ չհնչեցին: «ԵԼՔ»-ը Շենգավիթում որակապես այլ հայտարարություններով հանդես եկավ, թվերով հիմնավորեց ելույթը, ու սա փոքր-ինչ փոխեց իրավիճակը՝ հօգուտ ընդդիմության»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ սպասելի էր, որ ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պետք է կտուրներ բարձրանար, շենքերով գնար, խոսեր մարդկանց հետ, որովհետև այդ հնարքը աշխատեց ԱԺ ընտրությունների ժամանակ: Իսկ Զարուհի Փոստանջյանի նույնանման քարոզարշավը արդեն, ըստ Սարգսյանի, կրկնություն էր:
Մասնակցությունը, ըստ սոցիոլոգի, բավական պասիվ է լինելու: ԱԺ ընտրություններին Երևանից մասնակցեց 500 հազար ընտրող, ինչը, Կարեն Սարգսյանի խոսքով, նշանակում է, որ ավագանու ընտրություններին կմասնակցի կեսը կամ կեսից ավելին: «Իսկ պատճառն այն է, որ չեն մասնակցում շատ թվով ուժեր: Օրինակ՝ ԲՀԿ-ն չի մասնակցում, ԲՀԿ ընտրազանգվածը չի մասնակցում: ՀՅԴ-ն չի մասնակցում, մյուս ուժերը չկան...»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26