ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Լիբանանի «Հզբոլահ» շիա խմբավորման ու նրա համակիրների դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը, որոնք կանդրադառնան նաեւ երկրի ղեկավարության վրա, հայտնում է Financial Times թերթը։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների հարցով միայն վարչակազմը չի զբաղվում։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատժամիջոցներ է պատրաստում Լիբանանում «Հզբոլահ» շիա խմբավորման համակիրների դեմ։ Այդ ցուցակը ներառված են նաեւ երկրի նախագահ Միշել Աունին ու խորհրդարանի խոսնակ շիա Նաբիխ Բերիին։
Փորձագետների կարծիքով, պատժամիջոցների նոր փաթեթը, որը վերաբերելու է լիբանանցի քաղաքական գործիչներին, կարող է վերջնականապես ապակայունացնել երկրի իրավիճակը։ 2016-ին ընդունված պատժամիջոցները, որոնք նպատակ ունեին փակել խմբավորման ֆինանսավորման ուղիները, արդեն իսկ կրճատել են այն դրամական միջոցների ներհոսքը, որոնք օգնում են «Լիբանանին գոյատեւել»։
Վաշինգտոնյան փորձագետները համարում են, որ դրան կարող են հետեւել նաեւ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ՝ Թեհրանի հրթիռային փորձարկումների հետ կապակցված։
Իրանի կողմից հունվարի 29-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո ԱՄՆ-ն ընդլայնել էր պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով Իրանի, ԱՄԷ-ի, Քուվեյթի ու Լիբանանի, նաեւ ՉԻնաստանի 13 ֆիզիկական անձանց ու 12 ընկերությունների։ Պատժամիջոցները վերաբերում էին բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական ծրագրին ու լիբանանյան «Հզբոլահ» շիա խմբավորմանը ցուցաբերվող աջակցությանը։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15