Ամերիկյան 7 ընկերություններ պատրաստ են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացնել ներդրումներ: Նրանց հետաքրքրությունների և ձեռնարկվելիք քայլերի մասին առավել առարկայական քննարկումներ կծավալվեն մայիսի 17-ին Հայաստանում տեղի ունենալիք վերականգնվող էներգետիկայի համաժողովի շրջանակում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ամերիկայի Մ իացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի համաժողովն այն ջանքերի շարունակությունն է, որոնք ուղղված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Նրա խոսքով` էներգետիկայի ոլորտը Հայաստանում աճ ապահովող ոլորտներից է, և այստեղ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, արևային և քամու էներգիան մեծ ներուժ ունեն:
«Այս համաժողովի շրջանակներում ներկայացնում ենք ամերիկյան 7 առաջատար ընկերությունների, որոնք հետաքրքրված են շուկայով, և հետաքրքրությունը կարող է հիմք հանդիսանալ գործընկերություն հաստատելու համար: Այս համաժողովը գործնական հնարավորություններ է տալիս ընկերություններին տեսնելու, թե ինչ պոտենցիալ կա, ինչպես կարելի է աշխատել և արդեն իսկ ձեռնամուխ լինել գործնական քայլերի` 55 մեգավատտ արևային կայանների կառուցման, տանիքներին արևային մարտկոցների տեղադրման ուղղություններով: Ինչպես նաև այլ հնարավորությունների մասով գործնական իրական քայլեր պատրաստ են կատարվել»,- ասաց Յուսենը` հավելելով, որ 55 մեգավատտ կայանի կառուցման համար լինելու է մրցույթային գործընթաց և ընկերությունների ներկայացրած հայտերից ընտրվելու է լավագույն դիզայն առաջարկողը, որը հնարավորություն կստանա իրականացնել այդ աշխատանքները:
Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:
Նրա խոսքով` ամերիկյան ընկերությունների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է ձևավորվել հայաստանյան էներգետիկ համակարգի նկատմամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարը, որպես ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում հաջող տնտեսավարելու օրինակ նշեց «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը:
Նա նաև նկատեց, որ Հայաստանը պատրաստվում է էներգափոխանակումներ իրականացնել Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ շուկան միայն Հայաստանով չի սահմանափակվում` այլ ավելի ընդգրկուն և մեծ է դառնում:
Համաժողովը կազմակերպում են «Կոնտուր Գլոբալ» և «Ամերիաբանկ» ընկերությունները:
Մեթյու Յուսենը նաև հավելեց, որ, բացի էներգետիկայի ոլորտից, ամերիկյան ընկերությունների շրջանում կա նաև հետարքրքություն հանքարդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ: «Աշխատելով ՀՀ կառավարության հետ` փորձում ենք նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի բիզնես միջավայրը հետաքրքրված լինի ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15