Հինգշաբթի օրը Մոսկվայի իշխանությունները ձերբակալել են ԼԳԲՏ համայնքի մի խումբ ակտիվիստների, ովքեր ցանկանում էին մոտենալ Գլխավոր դատախազություն շենքին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մոսկվայում հինգշաբթի օրը ձերբակալվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դուրս էին եկել փողոց մեծ արկղերով, որոնց վրա գրված էր՝ «Արդարադատություն 100 չեչենների համար»: Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով:
Իրավապաշտպան Նիկոլայ Կավակսկիի խոսքերով, «Շուրջ երկու միլիոն ստորագրություն էր հավաքվել, դրանց մի մասը տպված էր, իսկ մյուս մասը՝ հիշողության քարտի վրա: Ակտիվիստների նպատակը ստորագրութունները գլխավոր դատախազին փոխանցելն էր, ինչը դժբախտաբար չհաջողվեց»:
Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ չարտոնված հանրահավաքների մասնակիցները ենթակա են ձերբակալման, սակայն ակտիվիստները պնդում էին, որ իրենք դուրս չէին եկել բողոքի ցույցի:
«Մենք պարզապես ցանկանում էինք ստորագրություններով լի արկղերը որպես միջնորդություն հանձնել Գլխավոր դատախազություն ՝ Չեչնիայի նույնասեռականների դեմ իրականացված բռնարարքների հետաքննության իրականացման նպատակով», – հայտնեց լրագրող և ակտիվիստ Նիկիտա Սաֆարովը:
Ի աջակցություն իր դաշնակից և ընկեր Վլադիմիր Պուտինի՝ Չեչնիայի ներկայիս նախագահ Կադիրովը աչք է փակում Չեչնիայիում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին: Նույնասեռականությունը չի հանդուրժվում Չեչնիայում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են հետապնդումների, առևանգումների և կալանավորումների:
«Եթե իմ ընտանիքն իմանար, որ ես գեյ եմ՝ ինձ վաղուց սպանած կլինեին: Նույնասեռական լինելն անհնար է մեզ մոտ»:
Որոշ ակտիվիստներ Չեչնիայում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումների համար Պուտինին են մեղադրում:
«Եթե Պուտինը զանգահարի Գրոզնի ու կարգադրի դադարեցնել բռնարարքները, Կադիրովը կանի նրա ասածը», գտնում է Human Rights Watch-ի Ռուսաստանի գրասենյակից Տանիա Լոկշինան:
Չեչնիայի տարածաշրջանային դատախազությունը այս գործով հետաքննություն է սկսել, որը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրում, քանի որ Չեչնիայի դատաիրավական համակարգը գտնվում է Ռամզան Կադիրովի անիմջական վերահսկողություն ներքո: Ակտիվիստները հույս ունեն, որ նրանց գործողությունները, այդ թվում`հինգշաբթի օրը տեղի ունեցած ձերբակալությունները, չեն անտեսվի միշաջզգային հանրության կողմից:
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44