Հանրակրթական դպրոցներում շենքային պայմանների օպտիմալ օգտագործումը տանելու է նրան, որ դպրոցներում որակական փոփոխություն լինի նաև բովանդակային մասով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարությանը հանձնարարել էր 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը:
«Մենք վերլուծություն կատարացինք՝ օգտագործելով տարբեր չափանիշներ՝ տարածք, մեկ աշակերտին բաժին ընկնող քմ, աշակերտների թիվ, դպրոցների միջև հեռավորություն։ Վերլուծությունը ցույց տվեց, որ մենք ունենք թերբեռնված դպրոցներ, որոնք իրենց ծանրաբեռնվածության մինչև 50 տոկոսն են բեռնված, միջին բեռնված դպրոցներ՝ 50-ից 75 տոկոս բեռնվածությամբ, նորմալ բեռնված՝ 75-ից 105 տոկոսի սահմաններում, ինչպես նաև՝ գերբեռնված դպրոցներ։ Տարածքների օպտիմալ օգտագործման հետ կապված խնդիր ունենք և՛ թերբեռնված, և՛ գերբեռնված դպրոցների հետ», - ասաց Աշոտ Արշակյանը։
Վարչապետի հանձնարարականում նշված էր նաև, որ անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ:
Հարցին, թե ինչպիսի՞ փոփոխությունների անհրաժեշտություն կա, հանրակրթության վարչության պետն արձագանքեց, թե բնականաբար, շենքային պայմանների օպտիմալ օգտագործումը տանելու է նրան, որ դպրոցներում որակական փոփոխություն լինի նաև բովանդակային մասով։
Վարչության պետի խոսքով՝ թեև վարչապետի հանձնարարականը վերաբերում էր քաղաքային դպրոցներին, սակայն դպրոցների ընդհանուր քաղաքականությունն իրականացնում է կրթության և գիտության նախարարությունը։
Ավելի վաղ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել էր, որ ՏԿԶՆ նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում։ Մասնավորապես՝ 6 դպրոց միավորվելու և ստանալու է 3 միջնակարգ դպրոցի կարգավիճակ։
Աշոտ Արշակյանի խոսքով՝ այս բոլոր թեմաները, որոնք նշվում են, դեռևս քննարկումների մակարդակում գտնվող հարցեր են։ Վերջնական վերլուծությունը և արդյունքները կառավարություն պետք է ներկայացվեն 15 օրյա ժամկետում։ Ուսումնասիրություններն ու վերլուծությունը դեռ չեն ավարտվել, դրանք ընթացքի մեջ են և սահմանված ժամկետում կներկայացվեն վարչապետին։
«Այն, ինչ կվերլուծենք ու կներկայացնենք կառավարությանը, այդքան էլ միանշանակ չի լինի, որովհետև յուրաքանչյուր դեպք ենթակա է առանձին մանրամասն ուսումնասիրության», -եզրափակեց հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26