Վարչապետի առաջարկը՝ դպրոցների օպտիմալացման վերաբերյալ, ենթադրում է նաև ուսուցիչների օպտիմալացում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
«Եթե 20 դպրոց է օպտիմալացվում, նշանակում է՝ 20 դպրոցի մանկավարժներ աշխատանքից դուրս մնալու խնդիր ունեն», - ասաց նա:
Մյուս կողմից վարչապետը հանձնարարել էր բացառել դպրոցներում երկրորդ հերթով ուսուցումը, ինչը ևս Անահիտ Բախշյանը անհավանական է համարում: Նրա պնդմամբ՝ վարչապետի այս հայտարարությունը վերաբերում էր այն դպրոցներին, որոնք գերծանրաբեռնված են և որտեղ աշակերտների թիվը 1000-ից ավելի է:
«Առաջարկում է աշակերտներին թերբեռնված դպրոցներ տեղափոխել և դասերն առաջին հերթով դարձնել, բայց դա իր իրավունքը չի, ծնողի իրավունքն է: Ծնողն է ընտրում դպրոցը, և ոչ մի լծակ չկա ծնողին ասելու՝ քո երեխային էս դպրոցից ն դպրոցը տար, որպեսզի երկրորդ հերթը էստեղ չլինի, այնտեղ էլ թերբեռնված չլինի:
Ըստ զրուցակցիս՝ դասերը երկորդ հերթով կազմակերպելուց խուսափել հնարավոր կլինի այն դեպքում, եթե վարչապետը կարողնանա լծակներ կիրառել, որպեսզի դպրոցներն ամենաքիչը 300 աշակերտ չունենան.
«Չեմ ասում, որ սա չի կարող լինել, բայց ծանոթ լինելով իրավիճակին՝ չեմ հասկանում, թե ինչպես է վարչապետի այդ հանձնարարականը իրականացվելու», - ասաց Ա. Բախշյանն, ապա հավելեց. «Ուղղակի չեմ հասկանում օրենքին հակառակ այդ գործողությունը ո՞նց պիտի արվի, ո՞նց պիտի դպրոցը բեռնվի կողքի գերբեռնված դպրոցի հաշվին»:
Հասկանալի է, որ օպտիմալացման ծրագիրը նպատակ ունի միջոցներ տնտեսելու, մինչդեռ Անահիտ Բախշյանն այս դեպքի համար առաջարկություն ունի.
«Ես ուրիշ առաջարկություն ունեմ: Կառավարության կազմը կարելի է օպտիմալացնել, հավանաբար էլի ահագին գումար կտնտեսվի: Ամբողջ խնդիրն այն է, որ գումարն «արդյունավետ» ծախսելու անվան տակ կրճատում են պետության ֆինանսավորումը»:
Ինչ վերաբերում է մարզերում օպտիմալացման ծրագրին, ապա Անահիտ Բախշյանը նշեց, որ այս դեպքում մարզերը լուրջ խնդրի առջև կկանգնեն.
«Սա իսկապես լուրջ խնդիր է, հատկապես սահմանամերձ գյուղերի դեպքում, որտեղ քիչ աշակերտներ են: Դրանք օպտիմալացնելը նշանակում է գյուղը փակել: 2003-2004 թթ. 60 դպրոցի օպտիմալացման հետևանքով գյուղերը դատարկվեցին: Հիմա հաջորդ քայլով ընդհանրապես Հայաստանը մի հատ Երևան են ուզում դարձնե՞լ, ո՞նց կլինի տենց բան», - ասաց նա:
Կառավարության նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։
aysor.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26