 
            Սիրիայում բախումնազերծ գոտու ստեղծմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում իր կանխատեսումներն է արել, թե Սիրիայում, որ շրջանում կտրամադրվի բախումնազերծ գոտու վերահսկողություն:
«Հիմնականում վերահսկողություն իրականացնելուց Հալեպում հնարավոր է լինի Իրանի, Իդլիբում ` ամբողջապես Թուրքիայի և Լաթաքիայում՝ Ռուսաստանի մասնակցությունը»,-նկատել է նա: 
Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումները՝ արաբագետը նշել է երեք կետ` հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկությամբ բախումնազերծ կամ միջազգային տերմինաբանությամբ ապաէսկալացիոն գոտիների ստեղծում և երրորդ գործընթացը, որը կարելի է պայմանավորել նաև երկրորդով` ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբավորումների միջև:
«Մայիսի 3-4-ն Աստանայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Հանդիպում է եղել նաև 2016 թվականի տարեվերջին Սիրիայում հաստատված հրադադարի հիմնական  միջնորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Ամենակարևոր ձեռքբերումը կողմերի միջև բախումնազերծ գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունն է, որն ուղղակիորեն ռուսական կողմի առաջարկությունն էր, նախաձեռնողն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Հենց նրա հանձնարարությամբ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեց այս նախագիծը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայի 4 շրջաններում` Իդլիբ նահանգում, Դամասկոսի թաղամասերից մեկում, ալ-Կունայտրա և Դարա նահանգներում պետք է ստեղծվեն բախումնազերծ գոտիներ: Անցյալ տարեվերջին դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում հաստատվեց հարաբերական հրադադարի ռեժիմ: Հատկապես անցյալ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումից հետո այս հրադադարի ռեժիմը աստիճանաբար դադարեցրել է իր ազդեցությունն ու  նշանակությունը սիրիական հակամարտության շրջանակներում: 
Գործընթացը փրկելու և շատ ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի կողմի ց առաջ է քաշվել բախումնազերծ գոտու ստեղծման նախաձեռնությունը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն գործելու են երեք հիմնական արտաքին դերակատարները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: ՌԴ կողմից շատ ակտիվ բանակցություններ են ընթանում այլ արտաքին դերակատարների ներգրավելու համար: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, Հորդանանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների:
«Իմ խորին համոզմամբ ռուսական կողմը, հասկանալով, որ գործող ներկա դերակատարների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր սիրիական հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում նոր ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակի»,- նշել է արաբագետը:
Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42