Սյունիքի մարզի Տեղ գյուղում այսօր ժամը 12-ին զինվորական կարգով հողին են հանձնել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին․ այս մասին Tert․am-ին հայտնեց Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը:
«Հարյուրավոր մարդիկ էին ներկա թաղմանը, Տեղի ու ոչ միայն Տեղի, կողքի համայնքներից էլ բազմաթիվ մարդիկ էին եկել: Ամբողջ համայնքը սգում է զինվորի մահը»,- պատմեց նա:
Գագիկ Մեսրոպյանը, գյուղապետի խոսքով, ապրում էր մոր հետ, բավականին համեստ պայմաններում: «Դպրոցն առաջադիմությամբ ավարտել էր, ընդունվել էր Գորիսի պետական համալսարանի տնտեսգիտության ֆակուլտետը: Բարձր առաջադիմությամբ ավարտել էր նաև բուհը և գնացել հայկական բանակ: Իր ցանկությամբ բարձրացել էր դիրքեր,- պատմեց նա ու հավելեց, որ զոհվածին ճանաչողները գիտեն, որ նա շատ բանիմաց, կենսուրախ, հասարակության համար շատ պիտանի երիտասարդ էր,- բոլորը նրան սիրում ու ընդունում էին»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26