Ժամանակակից կոմունիկացիաները պետության զարգացման համար կարևոր նախապայման են: Առաջնայինը, իհարկե, բարեկարգ մայրուղիներն ու ճանապարհներն են: Հայաստանը խորհրդային տարիներին ապրեց իր զարգացման ու թռիչքային ցատկի ոսկեդարը: ՀԽՍՀ-ը գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերն ունեին ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ:
Նորանկախ Հայաստանի առաջ, ի թիվս այլ մարտահրավերների, ծառացած էր նաև ճանապարհների բարեկարգման հարցը: Հայտնի է, որ ճանապարհների հետ կապված աշխատանքները բավականին ծախսատար են և պահանջում են լուրջ ներդրումներ:
Հայաստանյան ճանապարհների բարեկարգման նպատակով ՀԲ ֆինանսավորմամբ շարունակում է իրականացնել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը: Հարկէ հատուկ ուշադրություն դարձնել Վանաձոր-Ալավերդի, ինչպես նաև` մինչև հայ-վրացական սահման ճանապարհահատվածի աշխատանքներին, որը ՀՀ համար ունի կենսական ու ստրատեգիական նշանակություն:
Նշենք, որ հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են:
Բացի այդ, մեկնարկել է Եվրոպական ներդրումային բանկի հատվածի շինարարական մրցույթը, արդյունքները կամփոփվեն, և այս տարի կսկսվեն 35 կմ Մ6 մայրուղու նշված ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները, որում ներառված են նաև երեք թունելները, որոնք ամբողջովին կհիմնանորոգվեն և կնորացվեն` համապատասխանեցնելով ժամանակակից ստանդարտներին: Իսկ մյուս հատվածի շինարարությունը կմեկնարկի մյուս վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Այս ճանապարհը կապահովի Հայաստանի հյուսիսային հատվածների, ինչպես նաև` հարևան Վրաստանի հետ չափազանց կարևոր առևտրաշրջանառության ապահովումը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34