Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ախադով Ռաֆայել Ղարիբօղլուի անպարկեշտ լուսանկարները և տեսանյութերն արդեն մի քանի օր է տարածվել են սոցցանցերում և բուռն քննարկման առարկա դարձել:
Բացի քննադատություններից, ոմանք արձագանքներում նույնիսկ փորձ են անում ադրբեջանական զինվորականի կերպարը փրկել՝ ներկայացնելով, թե սպան 2016թ-ից իր այլասերված վարքի պատճառով բանակից հեռացվել է:
Ադրբեջանական բանակում տիրող անբարոյական բարքերի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակումները ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին չի զարմացնում: Tert.am-ի հետ զրույցում նա ադրբեջանական ԶՈւ-ում նման երևույթները սովորական համարեց և նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման վարքագծով ադրբեջանցի զինվորականներն աչքի են ընկնում:
«Դա իրականում ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևումն է: Մեծ հաշվով՝ այս տարիների ընթացքում ադրբեջանական բանակում տիրող նման երևույթները՝ համասեռամոլություն, մանկապղծություն, սովորական են դարձել: Ընդհուպ բանը հասել է այնպիսի անհեթեթ ծաղրանքի, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը նման անբարո երևույթների մասին հարցին պատասխանել էր, թե ադրբեջանցի զինվորականությունն ի տարբերություն հայ զինվորականների այնքան բարձր կալորիականությամբ սնունդ է ուտում, որ էնեգիայի մի մասը ստիպված է ծախսել սեքսուալ հարաբերությունների մեջ մտնելով: Այսինքն՝ նման մառազմատիկ ընկալումները ադրբեջանական զինվորականի համար նույնքան սովորական է, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,-ասաց նա:
Արծրուն Հովհանիսյանը նշեց, որ այս թեմային բազմաթիվ անդրադարձները հաստատում է այն պնդումը, որ հարևան երկրի բանակում մեծ հակում կա այլասերվածությունների, հատկապես համասեռամոլության:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26