«Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը նշանակալի ներդրում կարող է ունենալ դրանում ներգրավված երկրների զարգացման գործում և կարող է զգալիորեն բարձրացնել այդ երկրներում քաղաքացիների կենսամակարդակը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես հավատում եմ, որ այս նախագիծը շահավետ է բոլորի համար, այն բերում է կայունություն և խաղաղություն։ Դա նշանակում է տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում նոր փոխկապակցված համակարգի ստեղծում։ Ես հավատում եմ, որ համագործակցության այս մոդելը հաջողված կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը հիմնվում է այս նախագծի մասնակից երկրների համար փոխշահավետության սկզբունքի վրա, և «դա նոր ուղի կհարթի տարածաշրջանում տնտեսական և քաղաքական հարաբերությունների նոր դարաշրջանի համար»։
Պեկինում մայիսի 14-15-ին «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ռազմավարության շրջանակում անցկացվում է միջազգային համագործակցության գծով բարձր մակարդակի համաժողով, որին մասնակցում են 29 երկրների նախագահներն ու վարչապետները։
2013 թվականին Չինաստանը հայտարարել էր տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որը ներառում է 2 հիմնական ուղղություն՝ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին և ծովային «Մետաքսի ճանապարհը»։ Խոսքն Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարումների համար առևտրային միջանցքի ստեղծման մասին է։
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
00:00
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44