Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 5 ընտրախախտում: Այդ մասին նախաձեռնությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով:
Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել դիտորդի իրավունքների սահմանափակման, ուղղորդման, քվեարկության գաղտնիության խախտման հետ: Գրանցվել է նաև քվեարկության վերահսկողության դեպք:
Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 14:00-ի դրությամբ.
4/1 13:52:00 Ուղղորդում
Անձը, ով չունի ո՛չ դիտորդական կազմակերպության, ոչ էլ վստահված անձի որևէ տարբերանշան, պարբերաբար մարդկանց է բերում տեղամաս ընտրելու: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։
4/1 13:50:00 Քվեարկության վերահսկողություն
Ժամը 8:10-ից «Քարավան 88» ՀԿ-ի բեյջ ունեցող Հակոբյան Վարդանը իրեն շատ ակտիվ է պահում, խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին՝ մոտենում է ընտրողներին, բարևում բոլորին, հարցնում նրանց կտրոնների համարները, ուղեկցում քվեաթերթիկների համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին մոտ: «Քարավան 88» ՀԿ-ի կողմից բեյջով Հակոբյան Վարդանը պարբերաբար մոտենում է 89QD009 պետհամարանիշով մեքենային, այնուհետև հետ գալիս տեղամաս:
1/4 13:00:00 Քվեարկության գաղտնիության խախտում
1/4 տեղամասի դիտորդը ականատես է եղել հետևյալ դեպքին. ժամը 13։00-ի սահմաններում ընտրողը դուրս է եկել քվեախցիկից, որից հետո հանձնաժողովի անդամները ասել են նրան, որ քվեաթերթիկը պետք է առանց ծալելու դներ ծրարի մեջ և խնդրել են հանել քվեաթերթիկը և առանց ծալելու նորից դնել ծրարի մեջ, որից հետո ընտրողն այնպես է հանել քվեաթերթիկը ծրարից, որ բոլորը տեսել են, թե նա ում է քվեարկել, տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի դեպքը գրանցվի, նախագահը հրաժարվել է և պնդել, որ դա խախտում չէ։
5/1 ՀՀԿ վստահված անձն ուղղորդել է ընտրողին
5/1 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 11:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձն ընտրողին քվեարկության կարգը բացատրելու պատրվակով, մինչ քվեարկության խցիկ մտնելը ուղղորդել է ընտրողին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել ՀՀԿ վստահված անձին։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ դա ուղղորդում չէ:
6/3 Ճնշումներ և վիրավորանք՝ դիտորդի նկատմամբ
Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդի նկատմամբ հանձնաժողովի անդամները գործադրել են հոգեբանական ճնշումներ և հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկել ա, ինչ ա հասկանում»): Հնչեցված վիրավորանքների վերաբերյալ առկա է ձայնագրություն:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի):
Արդյունքում` խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26