«ՀՅԴ»-«Հանրապետական» կոալիցիոն հուշագրում նշված է, որ ձևավորվում է նոր որակի իշխանություն, դա առանց Դաշնակցության չէր կարող լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում։
«Այդ ձևակերպումը նոր չէ։ Դուք նայեք 5, 7 տարվա մշակած և քաղաքական օրակարգ բերած առաջնահերթությունները, կտեսնեք, որ մենք Հայաստանում նոր որակի իշխանություն ձևավորելու խնդիր ունենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
Ցանկացած հասկացություն, ցանկացած ձևակերպում որոշակի առաձգականություն ունի, ըստ նրա, խնդիրը ճիշտ է ձևակերպված։ Մեզ պետք է անվտանգություն, դա մեր ամենահիմնարար հարցերից մեկն է։ Աղվան Վարդանյանի խոսքով՝ այնտեղ այսպիսի ձևակերպում կա՝ ՀՀ-ի և Արցախի ընդհանուր անվտանգություն։ Մարդկանց հետաքրքրում է անվտանգ բարեկեցությունը։ Մարդկանց, առանց անվտանգության, բարեկեցիկ կյանք հարկավոր չէ։ Ըստ նրա՝ ցանկացած պետականության հիմքերի հիմքը սրանք են։
«Երեք հիմնարար խնդիր կա, առաջինն անվտանգությունն է և ընդհանուր անվտանգությունը, երկրորդը՝ տնտեսությունը կարգի բերելը, տնտեսական փոփոխությունները և որակական փոփոխությունները, որոնք կստեղծեն արդյունք, որը հնարավոր կլինի երրորդ բաղադրիչով՝ արդար վերաբաշխում, մեր հասարակության մեջ արդարության նշաձողեր դնել։ Այդ պարագայում, եթե ձեզ որևէ մեկը կխոստանա՝ այդ 5 տարում բոլոր հարցերը լուծված կլինեն, դա կլինի պոպուլիզմ, դա կլինի չգիտեմ ինչ։ Բայց որ ուղղությունը ճիշտ է վերցված, և մենք այդ դրական արդյունքները տեսնելու ենք, ես դրանում վստահ եմ»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը։
Նա հիշեցրել է, որ իրենց անընդհատ քննադատում էին, իրենք 16 թ. համագործակցության հուշագիր էին ստորագրել, համագործակցության համաձայնագիր։ Մարդիկ պնդում էին, որ «Դաշնակցությունը» ձայն չի հավաքի, քանի որ իրենք գնացել էին «Հանրապետական»-ի հետ։ Աղվան Վարդանյանը հորդորել է հաշվի առնել այսօրվա ռեսուրսները, նայել այսօրվա հանրային ընկալումները, քվեարկելու հասարակության մոտիվացիաները։ Ըստ նրա՝ իրենք շատ իրատես էին, ըստ ընտրատարածքների իրենց ռեսուրսները գիտեինք, իրենց ուժը գիտեին, իրենց թեկնածուներին գիտեին, հաշվարկներում իրենք կարող է սխալված լինեն մոտավորապես 15-20 տոկոս։
«Իրականում մենք շատ ավելի ձայն հավաքեցինք, քան հավաքել էինք 2012 թվականին։ Մեծ չէր տարբերությունը, բայց առաջընթաց կար։ Ընտրությունները գալիս անցնում են, ի վերջո, նոր ընտրություններ են լինելու։ «Հանրապետական» կուսակցությանը զուգահեռ մենք այսօր մտնում ենք մեծ պատասխանատվության տակ, 5 տարով, այո, որովհետև Ազգային ժողովը 5 տարով է, և սա կոալիցիոն հուշագիր է, քաղաքական հուշագիր է, որը տարածվելու է ամբողջ 6-րդ գումարման նստաշրջանի վրա»,-տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
Հուշագրում խոստանում են ուշադրություն դարձնել արժանիքահենք կադրերի քաղաքականությանը։ Հակակոռուպցիոն պայքարի մասով այսօր լուրջ համակարգային փոփոխությունների փաթեթ են պատրաստում: Աղվան Վարդանյանի խոսքով՝ այդ խնդիրը ձևակերպված էր տարիներ շարունակ և այս ուղղությամբ իրենք անելիք ունեն:
«Մեն խոսում ենք նոր որակի իշխանության մասին, որոշակի փուլ պիտի անցնենք նաև, որպեսզի կարողանանք կադրեր բերել, որոնք իսկապես համապատասխանում են այս չափանիշներին և նոր որակ կապահովեն մեր արդյունավետ կառավարություն ունենալուն։ Այնտեղ մեկ ուրիշ կետ կար. կառավարության նոր կառուցվածք՝ արդիական չափանիշներին համապատասխանող, գործունեության կարգ պիտի մշակվի, բնականաբար դա արդեն կլինի այն ժամանակ, երբ որ մենք կունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ»,-պարզաբանել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26