Առաջին անգամ կոալիցիայի գաղափարը, սկզբունքը Հայաստանի անկախ պետականության մեջ ներդրվել է 2003 թվականին և դա եղել է Դաշնակցության առաջարկությունը, Դաշնակցության գաղափարը։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա հայտնել է, որ իրենք մի քանի անգամ կոալիցիոն համաձայնության մեջ են եղել «Հանրապետական» կուսակցության հետ։
«Մենք ունենք որոշակի արժեքների նմանություն՝ ազգային կուսակցություններ իբրև, մենք ունենք բավական մեծ տարբերություններ, բայց երբ որ ձևակերպում ես խնդիրները, թե տվյալ փուլում ինչ է անհրաժեշտ երկրին, հասարակությանը, իբրև անկախ պետության այս կարճ, համեմատաբար կարճ փուլում, տեսնում ես, որ հնարավոր է այդ խնդիրները լուծել միասնական ուժերով։ Մեր բոլոր համաձայնագրերի, կոալիցիոն փաստաթղթերի մեջ դուք կտեսնեք համատեղ ուժերով առաջադրված խնդիրները լուծելու պատրաստակամություն և ցանկություն։ Ես կարող եմ վստահորեն ասել, որ համագործակցության այս փորձառությունը, ունենալով խնդիրներ, պրոբլեմներ, մեծամասամբ նպաստել է առաջադրված խնդիրների լուծմանը կամ ճիշտ ուղղությամբ քայլեր կատարելը»,-հայտարարել է Աղվան Վարդանյանը։
Նա նշել է, որ մինչև 2016 թվականը սկսվել էր համակարգային փոփոխությունների շուրջ այդ համագործակցությունը՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ, խորհրդարանական կառավարման անցնելու շուրջ, ընտրական օրենսգիրք ստեղծելու շուրջ և բազմաթիվ այլ հարցերում։
«Մենք երկուսս էլ ազգային կուսակցություններ ենք, մեզ համար Հայաստանի անկախությունը բարձրագույն արժեք է, և դրանից բխող այլ հարցերում ունենք ընդհանրություններ։ Այդ ընդհանրություններն ավելի շեշտակի դարձան վերջին շրջանում, երբ որ մենք ի վերջո համախոհությամբ գնացինք սահմանադրական փոփոխությունների։ Ես խորապես համոզված եմ՝ Դաշնակցության 127 տարվա ընթացքում քննադատել են, միշտ փորձել են տարբեր պիտակավորումներ անել, բայց մենք մեր սկզբունքներին երբեք չենք դավաճանել, որոնք իսկապես ազգային են, իսկապես այս պետականության հզորացմանն են ուղղված։ Եվ մենք կարողացանք ձևակերպել այնպիսի խնդիրներ, որոնք այսօր մեր պետականության համար առաջնահերթ են։ Այդ խնդիրների ընդհանրությունը մեզ բերեց համագործակցության նոր որակի, արդեն կոալիցիոն որակի»,-ընդգծել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ «Դաշնակցություն»-ը հսկայական փորձառություն, պատմություն և կենսագրություն ունեցող կուսակցություն է՝ իր որոշ վրիպումներով, սխալներով, թերություններով, «Հանրապետական»-ը՝ իր ։
«Տարբերություններն ավելի քիչ են, վստահ եմ, քան ընդհանրությունները։ Եվ, եթե դու խնդիր ես ձևակերպում և ուզում ես այդ խնդիրը լուծել, պարզ է, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել, և եթե կա խնդիրների նույնություն՝ գոնե հիմնարար հարցերում, բնականաբար, դու գնում ես համագործակցության։ Փորձել այստեղ գտնել միայն բաժանարար գծերը, սա մոտեցում է, բայց խորապես համոզված եմ՝ ոչ ճիշտ, ոչ ամբողջական մտածողության առկայություն է, որ դու ցանկացած հարցի մեջ փորձում ես միայն սխալը տեսնել, թերությունը տեսնել, տարբերությունները տեսնել»,-նշել է Աղվան Վարդանյանը և հավելել, որ երբ խոսում են որևէ քաղաքական ուժի մասին, լինի «Հանրապետական», թե «Դաշնակցություն», թե որևէ այլ ուժ, մեկ բառով փորձել նույնականացնել ամբողջն անհնար է։
«Կլինեն մարդիկ, որ կհամարեն, որ մենք մեր դեմքը կորցրել ենք, նրանք շատ քիչ են, ընտրությունների արդյունքները ևս դա են վկայում, հիշեք մի բան՝ «Դաշնակցություն»-ը երբեք իր ինքնուրույնությունը, իր անկախությունն՝ իբրև քաղաքական ուժ, չի կորցրել ու չի կորցնելու։ Մենք ունենք մեր մոտեցումները, մեր սկզբունքները և հետևողականորեն չենք գտնի մեր պատմության ընթացքում, անկախության տարիների ընթացքում մի դրվագ, էական դրվագ, երբ որ «Դաշնակցություն»-ն իր սկզբունքներից հրաժարված լինի, երբ որ «Դաշնակցություն»-ը ասած լինի մեկ բան, հետո դրանից հրաժարված լինի»,-վստահեցրել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։ Նա կարծիք է հայտնել, որ այն առաջնահերթությունները, որ ճիշտ են ձևակերպել, դրանց մեծ մասն ընդունում է նաև «Հանրապետական» կուսակցությունը, իրենց համար էլ են դրանք առաջնահերթություններ։
«Եթե հնարավոր է միասին այս խնդիրները լուծել, որևէ պատճառ, որևէ քննադատություն՝ մարդկանց որոշակի խմբի, որոնք շարունակելու են միևնույն այդ քննադատությունները, մեզ չի կարող կանգնեցնել գործ անելուց»,-հայտարարել է Աղվան Վարդանյանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26