Արաբկիր վարչական շրջանում տեղակայված 4/35 ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Սոֆյա Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք ընտրախախտումներ է արձանագրել, որոնք հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրանցել:
«Ընտրություններն ինչ սկսվել են, նույն մարդիկ ընտրատեղամաս իրենց հետ ընտրողներ են բերում ներս, որոնց մեջ կան նույնիսկ վստահված անձինք, ովքեր ուղղորդում են մարդկանց՝ որպես ուղեկցորդ քվեախցիկ մտնում, նույնիսկ դիտորդներից մեկն անձամբ է ուղեկցել քվեախցիկ ընտրողին, և ընտրել նրա փոխարեն»,-ասաց վստահված անձը:
Ըստ նրա՝ շատ են ընտրողները, ովքեր գալիս են այն պատճառաբանությամբ, թե չեն կարող ինքնուրույն քվեարկել և օգնության կարիք կա: «Եվ նրանց կցվում է անձ, որը վստահված անձ է, ոչ թե երրորդ անձ»,-ասաց նա:
Դիտորդը մատնացույց արեց մի քաղաքացու և նշեց, որ նա հերթական անգամ է գալիս ընտրատեղամաս, և իր հետ բերում «հորաքրոջը, տատիկին կամ քրոջը»:
«Գրանցամատյանում ցանկացած խախտում, երբ բարձրաձայնում եմ, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել: ԿԸՀ եմ զանգահարել և տեղեկացրել, բայց հանձնաժողովի անդամները փորձում են այդ ամեն ինչ լեգիտիմացնել, որ իբրև թե ես եմ խախտում ընտրության ընթացքը»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահը միջամտեց, թե ինչքան խախտում եղել է՝ գրանցել են. «Ենթադրենք քվեախցիկ է փորձել մտնել օգնողը, որը գրված չի եղել, այդ դեպքը գրանցվել է: Բայց դեպքեր են եղել, որ մոտեցել են, քվեախուց են փորձել մտել առանց գրանցվելու՝ կանխել ենք, դրանք չեն գրանցվել»,-ասաց ԲՀԿ-ից հանձնաժողովի նախագահ Պետրոս Արզիկյանը, ով նշեց, որ անհիմն լարված իրավիճակ են փորձում ստեղծել:
Երբ փորձեցինք ընտրության եկած քաղաքացուն հարցնել, թե տեղի՞ն է այն մեղադրանքը, որ վերջինս մի քանի անգամ է, ինչ ընտրատեղամաս է գալիս, քաղաքացին պատասխանեց, որ առաջին անգամ է ընտրատեղամասում, և եկել է քվեարկության:
Երբ պնդեցին, թե տեսանյութեր ունեն, պատասխանեց. «Ես մտել եմ մի անգամ՝ որպես օգնող, վերջ, հիմա արդեն ընտրության եմ եկել»:
Նա նշեց, որ տեղին չեն այն պնդումները, որ ինքը ՀՀԿ-ի համար ուղղորդում է քաղաքացիներին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26