Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 3 ընտրախախտում: Այդ մասին նախաձեռնությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով:
Արձանագրված խախտումները կապված են եղել ուղղորդման, տեղամասում կողմնակի անձանց ներկայության, ինչպես նաև քվեարկության կարգի խախտման հետ:
Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 16:00-ի դրությամբ.
6/3 14:35:00 Կողմնակի անձանց ներկայություն տեղամասում
Դիտորդը հայտնում է, որ ժամը 14:30-ի սահմաններում տեղամաս են մուտք գործել քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք, վերջիններս վերնազգեստի վրա չէին կրում վկայական (առկա է տեսաձայնագրություն): Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, և հանձնաժողովի նախագահը ձեռնարկվել է համապատասխան միջոցներ։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
7/29 09:00:00 Ուղղորդում
Առավոտյան 09:00-ի սահմաններում մի տարեց կից տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել:
7/29 14:35:00 Քվեարկության կարգի խախտում
7/29 տեղամասում ԻԵՄ դիտորդը հայտնում է, որ ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը նկարել է քվեաթերթիկը: Վերջինիս նոր ծրար և քվեաթերթիկներ են տրամադրվել: Դեպքը գրանցվել է գրանցամատյանում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26