 
            Արաբկիրի թիվ 76 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասից «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը հեռացրել է կուսակցության վստահված անձին:
«Ելք» դաշինքի վստահված անձ Սոֆյա Հովսեփյանն 4/35 ընտրատեղամասում ընտրախախտումներ է նկատել, որ ուղղորդում են, օգնում են քվեարկել այն քաղաքացիներին, ովքեր ակնհայտ ունակ են ինքնուրույն քվեարկելու:
Երբ Սոֆյա Հովսեփյանը պահանջել է վերացնել խախտումները, այնտեղ գտնվող անձանցից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է. «Նենց կգոռամ՝ թաղանթներդ կտրաքի»:
Վստահված անձի խոսքով, երբ փորձել է խախտումը գրանցել, նրան խոչընդոտել է նաև «Երկիր Ծիրանի»-ի վստահված անձը. «Նա չի աշխատում «Երկիր Ծիրանի»-ի օգտին, այլ աշխատում է բացառապես ՀՀԿ-ի օգտին»:
Սոֆյա Հովսեփյանի ահազանգից հետո նշված ընտրատեղամաս է ժամանել Զարուհի Փոստանջյանը, ով տեղում հեռացրել է իր կուսակցության վստահված անձին:
Վստահված անձն ասել է, թե ինքը խախտում չի արել:
«Առաջիկայում կպարզենք: Եթե եղել է խախտում, ապա այդ անձը կպատժվի, իսկ եթե ոչ՝ ներողություն կխնդրենք»,-ասել է Փոստանջյանը:
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02