Երեւանի ավագանու ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե Ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Օրինակ՝ չորս տարի առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 437 հազար 212 ընտրող կամ ընտրողների 53,55 տոկոսը։ Քանի որ ընտրություններին երեք ուժ էր մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Ավագանու անդամների թիվը 65 է, որը կբաշխվի հետեւյալ կերպ, ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ-ը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ Ավագանու անդամներն էլ կընտրեն քաղաքապետ, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմել, ուստի՝ քաղաքապետի պաշտոնը կշարունակի ղեկավարել Տարոն Մարգարյանը: Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011թ։ Հետաքրքիր է պարզել, թե Երեւանի վարչական շրջանները ինչպես են մասնակցել ընտրությանը։ Այսպես, ընտրություններին ամենից ակտիվը մասնակցել են Նոր Նորքում՝ 100481 ընտրողից՝ 41237, Նորք Մարաշում՝ 10700-ից՝ 5422, Նուբարաշենում՝ 8133-ից՝ 4284։ Ամենից պասիվ մասնակցությունը եղել է Մալաթիա-Սեբաստիայում՝107 հազարից 35 հազար ընտրող է մասնակցել քվեարկությանը, Արաբկիրում, Էրեբունիում, որտեղ մոտ 95 հազար ընտրողներից մասնակցել է 37 հազարը։ Երեւանի ամենաընդդիմադիր վարչական շրջանը կարելի է համարել Քանաքեռ-Զեյթունը, Արաբկիրը, Դավթաշենը, որտեղ ԵԼՔ դաշինքը եւ Երկիր Ծիրանի կուսակցությունը ստացել են մեծ թվով ձայներ։ Այսպես, ԵԼՔ-ը Քանաքեռ-Զեյթունում ստացել է 31 տոկոս ձայն, Արաբկիրում՝ 26 տոկոս, Դավթաշենում՝ 24։ Սրանք այն վարչական շրջաններն են, որոնք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին եւս ԵԼՔ-ին մեծ ձայներ էին ապահովել։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ցուցակը ամենաքիչ ձայները ստացել է Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 տոկոս։ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մոտ 11 տոկոս ձայն է ստացել Արաբկիրում, մոտ 10 տոկոս՝ Կենտրոնում եւ Քանաքեռ-Զեյթունում։ Ամենաքիչ ձայնը Փոստանջյանի կուսակցությունը եւս ստացել է Նուբարաշենում՝ 3,82 տոկոս։ Փոխարենը՝ Նուբարաշեն վարչական շրջանը մոտ 85 տոկոս ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը, Տարոն Մարգարյանին կրկին քաղաքապետի պաշտոնում են ցանկանում տեսնել նաեւ նորքմարաշցիները, այստեղ ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 80 տոկոսը։ Տարոն Մարգարյանի բնակավայրում՝ Ավանում, նրան ընտրել է 78 տոկոսը, ամենից քիչ ձայնը գործող քաղաքապետը ստացել է ընդդիմադիր Քանաքեռ-Զեյթունում՝ 57 տոկոս։

16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26