«Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ «գեղեցիկ գնագոյացումներ կլինեն» ինչպես կարտոֆիլի, այնպես էլ խաղողի շուկայում:
«Աշնանը ահազանգեցի, որ կարտոֆիլի ցանքատարածքները կպակասեն, արդյունքում տեսնում եք կարտոֆիլի գները շուկայում, 250-280 դրամով գյուղացին շուկա էր հանել իր սերմացուն, որը պետք է ցանք աներ: Գյուղեր կան, որ 50%-ով կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են, որի արդյունքում աշնանը գեղեցիկ գնագոյացումով պետք է պատասխան տալ»,-ասաց նա և հիշեցրեց, թե վարչապետի հետ քննարկել էին, որ կարտոֆիլի շուկան հանկարծ ձեռքից բաց չթողենք:
Իսկ պատճառն, ըստ նրա այն է, որ ցանք կատարելու համար կարտոֆիլի փոխարեն գարու սերմ տվեցին, արդյունքում բյուջեն, ըստ նրա կունենա 200 մլն դրամի վնաս: «Գարին էժան մշակաբույս է, թե ով որոշեց այդ կուլտուրան բերի Հայաստան, այդպես էլ չհասկացա, գարին պահեստում մնում է, որակական հատկանիշները կորցնում. ու հնարավոր չէ սերմ վերցնել նույնիսկ»,-ասաց նա:
Բերբերյանն անդրադարձավ խաղողի բերքին և նշեց, որ խաղողի վիճակն է շատ ծանր: «Այգեթաղ չի արվել, կոնյակագործների ու գինեգործների մեղքն է, գյուղացիները տարիներով գումար չեն ստացել, հույսը կտրել են, քանի որ աշխատում-աշխատում են, տեսնում՝ գումար չեն ստանում»,-ասաց նա և հավելեց, որ գյուղատնտեսությանը լուրջ հարված են հասցրել նաև բանկերը, իսկ կառավարությունը գյուղացուն հնարավորություն չի տալիս օգտվել առաջարկվող արտոնյալ վարկերից:
Բերբերյանը շարունակեց,նշելով, որ այս տարի բերքի կորուստները 21-30 տոկոս կկազմեն, որը ոչ թե գյուղտեխնիկայի պատճառով է, այլ կոմբայնների հետ կապված խնդրի:
Նա նշեց նաև, թե գյուղնախարարին երբ ասում են, որ բոլորը դժգոհ են վրացական պարարտանյութից, նախարարն ասում է՝ ապացույցներ բերեք: «Չի կարելի չէ՞, ներկրողին եք պաշտպանո՞ւմ, թե գյուղացուն, պատվիրատուն պետք է հսկի լավն է, թե ոչ»,-ասաց նա՝ հավելելով՝ ինչո՞ւ ենք ներկրում Վրաստանից պարարտանյութ, երբ իրանականն ավելի լավն է, և գրեթե նույն գնի ու մոտ:
Նա շարունակեց իր մտահոգությունը, թե նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել է, որ 4-5 օրից դիզվառելիքը գյուղացուն կբաժանվի: «Տարին կես է եղել, ի՞նչ դիզվառելիքի մասին է խոսքը, գարնանն է սկսում գյուղատնտեսական աշխատանքները, ոչ թե հունիսից»,-ասաց նա և նշեց, որ անցյալ տարվա համեմատ հանրապետություն հինգ անգամ պակաս դիզվառելիք մտել է:
Ի դեպ, ծիրանի բերքի հետ կապված Բերբերյանը նշեց, որ ունենք միջակ բերք, տեղեր կան՝ շատ լավ վիճակում է: «Բնությունը կարծես թե բարենպաստ է մեզ համար, այո՛, կունենաք ծիրանի բերք, եթե մեծ կարկտահարություն չլինի, իհարկե ոչ այն քանակի, ինչ սպասում ենք»,-ասաց նա:
Վերջում նա անդրադարձավ վարչապետի հանձնարարականին՝ գյուղապետերի բիզնես պլան գրելու վերաբերյալ:
«Էդ էլ մառազմ է չէ արդեն, գյուղապետը դեռ հարց է նորմալ գրել գիտի թե ոչ, դեռ մի հատ էլ սպասում են բիզնես պլան գծի գյուղի զարգացման ապագայի վերաբերյալ»,-ասաց նա և նկատեց, թե ինկուբացիոն պայմաններ պետք է ստեղծվի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26