«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ»-ի անվանումը: Այս մասին հայտարարություն են տարածել «Քաղաքացի դիտորդ» կոալիցիայում ընդգրկված մյուս երկու կազմակերպությունները՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Հայտարարությունում ասվում է.
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձեւավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը եւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարեւորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաեւ այլ կազմակերպությունների հետ։
Մինչ օրս «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրել է դիտորդական առաքելություն 2013թ․ Երեւան քաղաքի ավագանու, 2013-2017թթ․ 100 համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2015թ․ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի եւ 2017թ․խորհրդարանական ընտրությունների ընթացքում։
Ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ 2017թ․ ապրիլին խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ցայսօր իրականացրած վերջին գործողությունը, ուստի վերոնշյալ շրջանակից դուրս եւ դրանից հետո իրականացված ձեռնարկները, հայտարարությունները եւ մեկնաբանությունները չեն արտացոլում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների համատեղ գործունեությունը եւ տեսակետը։
Երեւան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը եւ խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Ցավոք սա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Տեղի ունեցածի պատճառով այժմ հրապարակային կերպով տեղեկացնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը եւ խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել հիմնադիրներից որեւէ մեկի կողմից, եթե չկա բոլոր անդամ կազմակերպությունների համաձայնությունը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26