Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներ մայիսի 15-ին համատեղ նիստ են գումարել, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Արզիկ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի և ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:
Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը՝ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 708մլն 324հազար դրամ, որից ծախսվել է 672մլն 312 հազար դրամ կամ՝ նախատեսվածի 95%-ը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հաշվետվության համաձայն, հուշարձանների պահպանության ոլորտին 2016թ.-ին հատկացվել է 100 մլն դրամ, զբոսաշրջության զարգացմանը՝ 20մլն դրամ, ևս 6 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2016թ.-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Խորհրդի սեփական եկամուտները կազմել են 7մլն 500հազար դրամ:
«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին խմբագրության պահպանման ծախսը կազմել է 85մլն 604հազար դրամ:
Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26