Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը եւս ինն ամսով, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի մարտը երկարացնելու պատրաստակամության մասին: Այդ մասին ասված է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի
նախարար Հալիդ ալ Ֆալիհի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Պեկինում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Նախարարները պայմանավորվել են մինչեւ մայիսի 24-ը կոնսուլտացիաներ անցկացնել պայմանավորվածությունների մասնակից երկրների եւ մյուս արտադրողների հետ՝ նպատակ ունենալով լիակատար փոխհամաձայնության հասնել Կոոպերացիայի մասին հռչակագրի իննամսյա երկարացման շուրջ:
Նախարարները նաեւ լավատեսություն են հայտնել, որ ավելի մեծ թվով երկրներ կգնահատեն նավթաշուկաների կայունացումից դրական արդյունքը եւ կմիանան գործադրվող ջանքերին»,-համատեղ հայտարարությունից մեջբերում է անում ՌԻԱ Նովոստին:
2016 թվականի նոյեմբերին Վիեննայում ՕՊԷՔ-ի երկրները պայմանավորվել էին նավթի արդյունահանումն օրական ավելի քան 1 միլիոն բարելով կրճատելու շուրջ: Սա 2008 թվականից ի վեր նավթահումքի հանույթի մակարդակի առաջին համաձայնեցված նվազեցումն էր:
ՕՊԷՔ-ի մեջ չմտնող տասնմեկ երկրներ փոքրինչ ավելի ուշ համաձայնեցրել էին իրենց արդյունահանումն օրական միագումար 558 հազար բարելով կրճատումը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ օրական 300 հազար բարելով: Այս համաձայնագրի ճակատագրի շուրջ վերջնական որոշումը կընդունվի մայիսի 25-ին։
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44