Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ստեղծած «Առաջ, հանրապետություն» շարժումը հաղթանակ կտոնի առաջիկայում երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում: Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքներով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Մակրոնի ղեկավարած շարժումը կստանա ձայների 29 տոկոսը՝ գրում է reuters-ը:
Ավելի վաղ «Առաջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել է հունիսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների նախնական ցուցակը: Նախնական ցուցակում ներառված է 428 մարդ: Շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը հայտարարել է, որ այդ անձանցից 52 տոկոսի համար քաղաքականությունը գործունեության նոր ոլորտ է, քանի որ նրանք նախկինում երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել:
Հարցման համաձայն՝ «Հանրապետական» և «Ժողովրդավարների և անկախների միություն» կուսակցությունները կհավաքեն ձայների 20 տոկոսը, նույնքան ձայն կհավաքի «Ազգային ճակատ»-ը, «Ըմբոստ Ֆրանսիա»-ն՝ 14 տոկոսը, իսկ Սոցիալիստական կուսակցությունը՝ 7 տոկոսը:
Հարցումն անցկացվել է մայիսի 9-11-ը, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 1012 մարդ:
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44