Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին հայտնի են WannaCry վիրուսից հայաստանյան համակարգիչների վարակման դեպքեր:
«Երրորդ օրն է, որ վիրուսը տարածվում է, աշխարհով մեկ վարակել է մոտ 200 հազար համակարգիչ: Հայաստանում, կարծում եմ, մոտ 1000 կամ 1000-ին չի հասնում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս այդ ալիքն ինչ-որ առումով կանգ է առել, որովհետև այն իր մեջ պարունակում էր հատուկ անջատելու տարբերակ:
«Այսինքն՝ եթե ինչ-որ կոնկրետ «դոմեյն» գրանցվում է, ինքը կանգնում է: Մասնագետներից մեկը գտել էր ու փաստացի ալիքը կանգնեցրել էր»,-մանրամասնեց մեդիափորձագետը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում վիրուսով վարակման լուրջ ալիք չկա, սակայն նա չի բացառում ինչպես նոր ալիքի լինելը, այնպես էլ չլինելը:
Նշենք, որ կիբերանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի դեպքում, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբերգրոհ է իրականացվել, և ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրոպոլի տնօրենը՝ կիբերգրոհների շարքը կարող էր վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան։
Միջազգային լրահոսի համաձայն՝ հաղորդվել էր, որ գլոբալ կիբերգրոհի հետևում կանգնած չարագործները մայիսի 12-ին համակարգիչներ են ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից։
Խոսելով վիրուսի հետևանքների մասին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տեսականորեն վիրուսը կարող է վարակել անթիվ-անհամար համակարգիչների, որովհետև այն վարակում է բոլոր այն համակարգիչները, որոնք Windows օպերացիոն համակարգով են աշխատում և «ափդեյթ» արված չեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարելի է անել այն դեպքերում, եթե համակարգիչն արդեն վարակված է WannaCry վիրուսով, ապա մեդիափորձագետը նշեց, որ այն մաքրել կարելի է ինքնուրույն՝ անտիվիրուսներով, սակայն արդեն վնասված «ֆայլերն» ինքնուրույն վերականգնել հնարավոր չէ:
«Առանց գումարի վերականգնելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Այսինքն՝ եթե համակարգչի տերն ունի շատ կարևոր փաստաթղթեր, կա՛մ պետք է վճարի, կա՛մ հաշտվի այն մտքի հետո, որ դրանք հնարավոր չէ վերականգնել»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26