Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին' 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները: Առաջիկա չորս տարիներին Հայաստանում այլևս համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչ ուժը: Ճիշտ հակառակը, առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է: Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում' այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև: Այդ բևեռներից մեկն էլ, ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում: Խոսքը Տարոն Մարգարյանի' իշխանության համար պայքարում առանձին հանդես գալու մասին չէ, այլ' այդ պայքարի բևեռներից որևէ մեկին նրա աջակցության: Ի վերջո, նա գրեթե առաջնային մանդատ ունեցող երկրորդ ազդեցիկ պաշտոնյան է' հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ում էլ, ամենայն հավանականությամբ, կաջակցի Տարոն Մարգարյանը ներիշխանական պայքարում: Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի վիտրաժային ժողովրդավարությամբ փաթեթավորված միահեծան համակարգ: Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների օրգանական շարունակությունն էին, որոնցով էլ ավելի ամրապնդվեց Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությունը' արդեն նաև մայրաքաղաքի մասշտաբով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55