ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի երիտասարդներ և ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ:
Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետև երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե՛ անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե՛ հասարակական հարթակներում և թե՛ քաղաքական գործընթացներում:
Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում և, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարևոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ և հաճախ նաև կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում և գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:
Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ և ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ և շարունակական հաղթանակներ»:
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44