Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկներ պատրաստող Սյուզին և Լուսինեն ասել են, որ իրենք տիկնիկ պատրաստելու գործով զբաղվել են իրարից անկախ, ծանոթանալուց հետո են որոշել միասին աշխատել:
«Արդեն 2 տարի է, ինչ ես և Լուսինեն ճանաչում ենք միմյանց: Մեզ իրար հետ կապել է նույն գործով զբաղվելը. երկուսիս հոբբին էլ տիկնիկներ պատրաստելն է: Մեր գործն էլ հետագայում վեր է ածվել յուրօրինակ բրենդի: Ես տիկնիկ պատրաստելու գործում մասնագիտական կրթություն չունեմ, տիկնիկ պատրաստելը սովորել եմ տատիկիցս: Մենք հավաքածուներ ենք ստեղծում՝ կապված որևէ առիթի հետ: Տարեմուտի մեր առաջին հավաքածուն միայն Ամանորին էր վերաբերում: Այս անգամ էլ որոշել ենք հայկական ազգային տարազով տիկնիկներ պատրաստել: Տիկնիկների շորիկների նախշազարդերը համապատասխանեցրել ենք հայկական տարազների երանգներին: Մենք շատ կապված ենք մեր տիկնիկների հետ և նրանցից դժվարությամբ ենք բաժանվում: Մեր տիկնիկները կրում են միայն հայկական անուններ՝ Նանե, Նարե, Սաթեն, Արփի, Գոհար և այլն: Շատերն են սիրում ու գնահատում ձեռքի աշխատանքը և հաճույքով էլ գնում են: Մենք սիրում ենք նաև մեր տիկնիկները մեր մտերիմներին նվիրել:
Երազում ենք ունենալ տիկնիկներ պատրաստելու դպրոց-արհեստանոց, որտեղ շատերը կսովորեն հայկական բրենդային տիկնիկներ պատրաստելու գործը: Մենք ցանկանում ենք աշխարհին ներկայանալ հայկական տիկնիկների հավաքածուներով»,-ասել է Սյուզին:
Լուսինե Պետրոսյանն ասել է, որ մեկ տիկնիկ պատրաստելու համար մոտ 3 ժամ աշխատում են. «Գործն այնքան էլ բարդ չէ, բայց մեծ ուշադրություն և ջանք են պահանջվում մեզանից: Ձգտում ենք օգտագործել միայն բնական հումքից կտորներ, թելեր, լցոնանյութեր, որը մեզ միշտ չի հաջողվում:
Այս տարվա մայիսի 9-ին մենք մասնակցել Շուշիում կազմակերպված ցուցահանդեսին: Շատերն էին հետաքրքրված մեր տիկնիկներով, կային հետաքրքիր արձագանքներ: Ընդունում ենք նաև անհատական պատվերներ: Կարծում ենք, որ մեր տիկնիկները մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ու դերը կունենան: Հորդորում ենք դեռահասներին ու երիտասարդներին, որ ոչ թե կախվածություն ունենան համակարգչից, այլ մեզ նման զբաղվեն ձեռքի աշխատանքով, չէ որ դրանք էլ արվեստի յուրօրինակ տեսակներ են:
Աղջիկ երեխաների ամենասիրած խաղալիքը տիկնիկն է: Ես էլ եմ մանկուց սիրել տիկնիկով խաղալը: Ուրախ եմ, որ այսօր էլ ուրիշ երեխաներ են խաղում իմ ու Սյուզիի պատրաստած տիկնիկներով: Մենք ոգևորված և հպարտ ենք մեր աշխատանքով»:




16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55