ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրման գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:
Առաջիկայում համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:
Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:
ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն, 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը: Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի միավորված համայնքների՝ 5 մլն, 950 հազար ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:
Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22