Մեծ քաղաքականություն, թե՞ սովորական անբարոյականություն... Բոլորս էլ ականատես էինք, թե ինչպես ամիսներ առաջ Ռուսաստանը զուտ իր գեոպոլիտիկ շահերի համար ինչպիսի «շռնդալից» պատերազմական գործողություններ ձեռնարկեց Սիրիայում` այդ ամենը «հերոսական» փաթեթավորմամբ ներկայացնելով որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար: Ի դեպ` այդ նույն խմբավորմանը բացահայտ կերպով զինում ու աջակցում էր Թուրքիան, և հիմա էլ մեծ հաջողությամբ շարունակում է դա անել:
Փաստորեն միաժամանակ այդ գործողություններին զուգահեռ Ռուսաստանը մինչև ատամները զինում ու քաջալերում էր նաև Թուրքիայի մտերմագույն դաշնակից Ադրբեջանին, որի կանոնավոր բանակի ստորաբաժանումներում շատ հարմարավետ տեղավորված են նույն «Իսլամական պետություն» և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք էլ ի դեպ հենց հիմնական դերակատարներն էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմում:
Իհարկե, բոլորիս համար էլ հասկանալի է, որ մեծ երկրների քաղաքականությունը փոքր երկրների հանդեպ` դա ուղղակի սովորական անբարոյականության ոլորտն է հանդիսանում: Հարցն այստեղ նրանում է, որ գոնե այս ամենը վերջապես սթափեցնող սառը ցնցուղ դառնա մեզ համար, որ հաջորդ անգամ էլ` մեր արտաքին քաղաքականության այսպիսի ակնհայտ բացթողումների արդյունքում չհայտնվենք «օգտագործված, բայց փողը չվճարված»-ի ներկայիս ամոթալի կարգավիճակում:
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34