Արեւմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալ ժողովրդավարության ուղի, եւ Էրդողանի ու Թրամփի հանդիպումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է օգտագործվեն որպես այդ ջանքերի առաջխաղացման հնարավորություն։ Այս մասին Washington Post-ի իր հոդվածում գրել է «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։
«Թուրքիան, որին ես այլեւս չեմ ճանաչում» խորագրով հոդվածում Գյուլենը քննադատել է այսօրվա Թուրքիան՝ նշելով, որ աշխարհիկ երկրից այն վերածվել է նախագահի գերիշխող դերով պետության, ով ամեն ինչ անում է իշխանությունը զավթելու համար։
Նրա խոսքով՝ հեղաշրջումից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիստեմատիկ ճնշումներ է սկսել անմեղ անձանց դեմ՝ «կալանավորելով, ձերբակալելով, աշխատանքից հեռացնելով եւ ավելի քան 300000 թուրք քաղաքացիների կյանքը խորտակելով՝ լինեն նրանք քրդեր, ալեւիներ, ձախակողմյաններ, լրագրողներ, գիտնականներ կամ «Հիզմեթ» շարժման անդամներ»։
Գյուլենը նշում է, որ ինքը վախենում է թուրքերի համար, քանի որ նրանք ավտորիտարիզմի նոր փուլ են թեւակոխել։ «Էրդողանի՝ սեփական ժողովրդին հետապնդելը միայն նրա երկրի ներքին գործը չէ։ Բռնապետական ռեժիմով կառավարվող ու վառ արմատականներին ապաստան տվող, քուրդ քաղաքացիներին հուսահատության գիրկը նետող Թուրքիան Մերձավոր Արեւելի անվտանգության համար մղձավանջ կդառնա»,- գրել է Գյուլենը։
Նրա կարծիքով՝ Թուրքիային նախեւառաջ անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած կլինեն ժողովրդավարական, բազմակարծության եւ քննադատական մտածողությունը խթանող արժեքները։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55