Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ այցելել է Դիարբեքիր, որտեղ իր ելույթում ԱՄՆ-ին քննադատել է Սիրիայում քրդերին աջակցելու համար. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Անդրադառնալով քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին, Էրդողանը նշել է, որ դրանք շարունակվելու են։
«Որ որ լինի՝ ձեռքին զենք ունեցողի դիմաց մեր անվտանգության ուժերն են ելնելու»,-ասել է նա։
Խոսելով Սիրիայում իրադարձությունների զարգացման մասին՝ Էրդողանը նշել է, որ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում և Սիրիայում միմյանցից չեն տարբերվում։
«Մեզ խոստացվածը սա չէր։ Ես հավատում եմ, որ քաղաքականության մեջ ազնիվ լինել է պետք։ Մեր բարեկամները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները չպետք է իրենց զինվորականներին քրդերի տարբերանշաններով զինվորական հագուստ հագցնեն ու Սիրիա ուղարկեն։ Նրանք, որոնք ասում են, որ Սիրիայի քուրդ զինյալներն ու PKK-ն նույնը չեն, թող գան մեզ մոտ ու համոզվեն։ Մենք փաստեր ենք ներկայացնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, դիմում ենք նրանց, սակայն այդ երկրների քայլերը սխալ են»,-հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել ամերիկացի զինվորականների՝ քրդական համազգեստով լուսանկարների տարածումից հետո։
Այդ միջադեպից հետո ԱՄՆ-ին քննադատել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ամերիկացիներին «երկերեսանի» անվանելով։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55