Որպես մանկավարժ` դիմում եմ հատկապես այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են դատական գործերն ու որտեղ սեռական բնույթի հանցակազմ պարունակող շատ դեպքեր են առկա լինում: Կարծում եմ դրանք լուսաբանելու նպատակը հանրությանը դրանց մասին տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան նման գործողություններից: Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ հոդվածներում մանրամասն նկարագրեք այն սեռական գործողությունը, որը նկարագրվել է դատարանում. մի՞թե դա է կարևորվում ձեր կողմից: Մասնավորապես լրագրող Լիլիթ Քալաշյանը սույն թվականի մայիսի 13-ին lragir.am-ում լուսաբանել է Վերաքննիչ քրեական դատարանում Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության ավարտը, ու, բավական չէ՝ մանրամասն նկարագրել է հանցանք պարունակող սեռական գործողությունը, ավելին՝ վերնագրում էլ է հատկապես նշել այն: Հոդվածը կրկին չգովազդելու նպատակով չեմ ուզում վերնագիրն արտատպել: Ամբողջ հոդվածում կարմիր թելի պես նկարագրվում է այդ գործողությունն այն դեպքում, երբ կարելի էր, շրջանցելով հատկապես այդ գործողության նկարագրությունը, ներկայացնել վերաքննիչ բողոքի ընթացքն ու ավարտը: Հայտնի է, որ ցանկացած լրագրող իր լուրի կամ հոդվածի համար այնպիսի վերնագիր է ընտրում, որը գրավի ընթերցողին ու նա կարդա տվյալ լուրը, սակայն Լիլիթ Քալաշյանի ընտրած վերնագիրն ու ամբողջ նյութը ծայրից-ծայր հակամանկավարժական է:
Խնդրում եմ, զգույշ եղեք, այդ նյութերը կարդում են նաև դեռահասները, մի՛ դրդեք նրանց կատարել այնպիսի գործողություն, որը նրանց կկանգնեցնի դատարանի առաջ:
Անահիտ Բախշյան
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26