Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դարձել է Еsquire ամսագրի մայիսյան համարի հերոսը, որտեղ ներկայացված է նախարարի առօրյան։
Հոդվածագիր Սերգեյ Մինաեւը ճանապարհորդում է Լավրովի հետ դեպի Ճապոնիա, որտեղ նրա հերթական հանդիպումներն են ծրագրված։ «Նա այնպիսի տեսք ունի, ասես վերջին տասը ժամը սպա- սալոնում է անցկացրել, այլ ոչ թե օդանավում, նա անհավանական, արտառոց թարմ տեսք ունի»,- գրում է հեղինակը, հավելելով, որ բանակցություններին նախորդող երեք օրը նա երեսունյոթ ժամ անցկացրել է Մոսկվա- Բոնն- Մյունխեն- Բիշքեք- Մոսկվա երթուղու վրա։
Լավրովն ինքը դա բացատրում է գեներով։ «Եթե անկեղծ՝ դա իմ գեների շնորհիվ է։ Շնորհակալություն մայրիկիս ու հայրիկիս։ Մեկ էլ տարբեր մանրուքների շնորհիվ՝ ամեն առավոտ մարզանքներ, վելոտրենաժոր, կիրակի օրերին, եթե հաջողվում է, ֆուտբոլ»։
Հարցազրույցում Լավրովը պատմել է դիվանագետների հետ իր հարաբերությունների մասին՝ նշելով, որ «դիվանագետները կարող են իրար հրապարակավ ասել ամենակոպիտ բառերը, կատաղի պաշտպանելով իրենց երկրների շահերը, իսկ հետո միասին նստել ու խմել»։
Նախարարի գլխավոր կիրքը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն է։ «Երկար ժամանակ նա շրջում էր այֆոնով, որի հետեւի պանելին մոսկովյան ֆուտբոլային ակումբի խորհրդանիշն էր»,- գրում է հեղինակը։ Մյուս նախասիրություններից են կիթառն ու պոեզիան։ Իսկ արտասահմանյան կատարողներինց Լավրովը նախընտրում է Բիթլզ խմբին, Սինատրային ու իհարկե նաեւ ջազ։
Չնայած հոդվածը քաղաքականության մասին չէ, Լավրովը պատասխանում է նաեւ գլոբալ քաղաքականության մասին հարցին։ Աշխարհում իրավիճակը հիմա շատ ավելի կոշտ է, քան Ռեյգանի ու այն դարաշրջանում, երբ ԽՍՀՄ-ը համարվում էր «չարիքի կայսրություն», համարում է նա։ «Այն ժամանակ երկու կայսրություններ կային՝ Արեւմտյանն ու Խորհրդայինը, որոնցից յուրաքանչյուրը շիկացնում էր մրցակցի հետ հակամարտությունները երրորդ երկրների տարածքում։ Բայց երբեք իր սահմաննրին ու երբեք՝ ուղղակիորեն։ Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն էր ավելի մեղմ։ Այն ժամանակ երկու ճամբարները չէին անցնում թույլատրելիի սահմանները։ Այսօր ոչ մի կանոն այլեւս չկա»,- համարում է նա։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26