ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել թիվ 17 դպրոցի նորանշանակ տնօրենի մուտքը խոչընդոտելու փաստի առթիվ։
«Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1-րդ կետի պահանջներով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 12-ի N137-Ա1 հրամանով «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով:
Հիմք ընդունելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» 18.1 կետի պահանջները` խորհրդի քարտուղարը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն է ներկայացրել տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երեւանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ` նախկին տնօրենի դուստրը) եւ Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վ. Եսայանը:
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» տնօրենի ընտրության հետ կապված շահարկումներն ու մեկնաբանությունները, ՀՀ ԿԳՆ տեղակացնում է, որ մայիսի 16-ին նորանշանակ տնօրեն Վ. Եսայանի եւ ՀՀ ԿԳՆ հանրակրթության ոլորտի պատասխանատուների մուտքը դպրոց խոչընդոտվել է փոխտնօրենի եւ դպրոցի կոլեկտիվի որոշ անդամների կողմից:
ՀՀ ԿԳՆ-ն մտահոգություն է հայտնում կատարվածի առնչությամբ` արձանագրելով, որ նման վարքագիծը հարիր չէ մանկավարժական գործունեությանը, առավել եւս, որ խոսքը հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատության մասին է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցը» գործում է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ եւ առաջիկայում նախատեսվում է իրականացնել աուդիտորական ուսումնասիրություն` ԿԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից: «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» կոլեկտիվի որոշ անդամների մերժողական եւ հակամանկավարժական պահվածքը ըստ ամենայնի պայմանավորված է նաեւ սպասվող աուդիտորական ստուգումներով, ինչպես նաեւ նախկին տնօրենի հետ մերձավոր հարազատական կապեր ունեցող որոշ անդամների ինքնագործունեությամբ:
ՀՀ ԿԳՆ-ն կոչ է անում դպրոցի մանկավարժական կոլեկտիվին չխոչընդոտել ԿԳՆ օրենքով սահմանված լիազորությունների իրագործմանը, առաջնորդվել բացառապես ուսումնական հաստատությունում սովորողների շահերով եւ ապահովել կրթական գործընթացի կազմակերպման բնականոն հնարավորություններ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Վերգինե Եսայանը ԿԳ նախարարի խորհրդական, դաշնակցական Բագրատ Եսայանի կինն է։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26