«ժամանակ»-ը զրուցել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
- Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին:
- Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելն, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար։ Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։
- Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում' օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ:
- Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը:
- Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից:
- Իսկ ինչի՞ց է դա կախված' քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից:
- Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը:
- Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում:
- Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի' սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չէ որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55