Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։
«Երբ ռուսական կողմի հետ քննարկումներն ավարտվեն, անպայման, հայտարարությամբ հանդես կգանք, կոնկրետ օր չենք կարող նշել, կարող է լինել այսօր, վաղը, կարող է լինել մի շաբաթից», - փոխանցեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։
РИА Новости-ին, հիշեցնենք, օրեր առաջ հայտնել էր, որ Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։
«Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ, հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Նա նաև նշել էր, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Վ. Պերմյակովի հետ փոխանակելու՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին:
Վ. Պերմյակովին Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակելու մասին լուրերը հերքել էին ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում», - փոխանցել էին նախարարությունից։
«Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը», - Aysor.am-ին հայտնել էին Արդարադատության նախարարությունից։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26