Վաղը կլինի ԱԺ առաջին նիստը և, կարծում եմ, ամեն ինչին դուք ականատես կլինեք, կտեղեկանաք. Երևանի գինու, օղու կոմբինատի շենքում (կանյաչնի) «Ծառուկյան» դաշինքի ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, դաշինքից պատգամավոր ընտրված և ապա ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ-ից հետ վերցրած Արարատ Զուրաբյանը:
Հարցի՝ նա մանդատը պահպանո՞ւմ է, թե ոչ, Զուրաբյանը պատասխանեց. «Վաղը կլինեմ ԱԺ-ում»:
«Հանգիստ եղեք, վաղը ամեն ինչ պարզ կլինի: Քննարկումն անցել է շատ նորմալ, եղբայրական, հարազատի, թիմակցի մթնոլորտում»,-լրագրողներին տեղեկացրեց դաշինքից ընտրված մեկ այլ պատգամավոր՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հարցին՝ հրաժարավողներ կլինե՞ն մանդատից, թե ոչ, Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել. «Համապատասխան կառույցը ձեզ կներկայացնի՝ «Ծառուկյան» դաշինքը»:
Հարցին, թե առաջին անգամ մասնակցելով դաշինքի նիստին տարբերություն նկատե՞լ է արդյոք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, բոլորն էլ նույն հայերն են»:
Իսկ թե ինչու այդ դեպքում տեղափոխվեց ընդդիմադիր դաշինք, պատասխանեց. «Ես չեմ տեղափոխվել»: Հարցին՝ իրեն տեղափոխե՞լ են, պատասխանեց, թե հավանական է, այդպես էլ ստացվել: Թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, Ղուկասյանը պատասխանեց. «Կյանքը»:
Նա ասաց, որ չի փոշմանել որոշման համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26