ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը մտավախություն չունի, որ Հայաստանի և Եվրամիության միջև իրավական շրջանակային նոր համաձայնագրի ստուգման ժամկետների փոփոխություն կլինի:
«Գործընթացը նորմալ տեմպով ընթանում է, և ես որևէ մտավախություն այս պահի դրությամբ ժամկետների հարցում չունեմ: Ամեն դեպքում աշխատանքը մեծ մասամբ հենց եվրոպական կողմի ներսում է, այսինքն՝ մեզանից այդքան էլ կախված չէ, որ դանդաղեցնենք կամ արագացնենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ միջև արդեն իսկ նախաստորագրվել է «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը», որը կփոխարինի գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրումը նոյեմբեր ամսին:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ըստ սահմանված ընթացակարգի՝ նախաստորագրելուց հետո Եվրոպական միության հանձնաժողովի ունեցած ընթացակարգերով համաձայնագիրը նախևառաջ պետք է անցնի իրավական հղկման պրոցես:
«Դա զուտ իրավական տեխնիկական պրոցես է, որտեղ ձևակերպումները իրավական տեսանկյունից ճշգրտվում են, բայց այդ աշխատանքների ընթացքում բնականաբար կողմերը պետք է իրար հետ համատեղ նաև հաղորդակցվեն, որպեսզի հանկարծ այդ իրավական հղկումը բովանդակային փոփոխությունների չբերի: Դրանից հետո պետք է ստորագրման ենթակա համաձայնագիրը թարգմանվի համապատասխան լեզուներով՝ մեր պարագայում հայերեն լեզվով, Եվրոպական միության պարագայում՝ բոլոր պաշտոնական լեզուներով: Այնուհետև համաձայնագիրը կդրվի ֆորմալ ստորագրման»,-ասաց նա:
Հարցին, թե ռուս գործընկերների կողմից մտահոգություններ կամ արձագանքներ եղե՞լ են ԵՏՄ համաձայնագրին հակադրվող որևէ կետերի առնչությամբ, Գարեգին Մելքոնյանը նշեց, թե նմանատիպ հարցերին արձագանք եղել է:
«Երբ որ ստորագրվի համաձայնագրի փաթեթը, այդ ժամանակ էլ ամբողջությամբ կհրապարակվի»,-ասաց նա և նշեց, որ համաձայնագիրն այս պահի դրությամբ դեռևս հրապարակված չէ, և բոլոր համաձայնագրերի տեքստերը հրապարակվում են բանակցությունների ավարտից հետո:
Հարցին, թե համաձայնագրի ստորագրումից հետո արդյո՞ք ՀՀ-ից ԵՄ որոշ ապրանքատեսակների արտահանման ընթացակարգն ավելի կդյուրացվի, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Կա գործընթաց, որի իրականացման պարագայում ավարտից հետո նոր կունենանք ավելի սահուն համակարգ, համաձայնագիրը նրա համար է, որպեսզի նմանատիպ գործընթացների համար ստեղծվի իրավական նախահիմք»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26