«Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի գործով 4 օր հետո հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ:
Ինչպես հայտնի է՝ 2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող, Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ծեծկռտուք էր եղել: Նախ ոստիկանություն էր ահազանգել շտաբի պատասխանատու Գ. Սերոբյանը և հայտնել, թե ժամը 13:37-ին, առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:
Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, և պահանջել էր բացել շտաբում գտնվող դարակները, սակայն շտաբի աշխատակիցները և շտաբում գտնվող ոստիկանները հակադարձել էին վերջինիս, ինչի արդյունքում սկսել էր ընդհարումը: Քաշքշուկի հետևանքով Զարուհի Փոստանջյանի դուստրը ստացել էր գլխուղեղի ցնցում, և արդեն 4 օր է, ինչ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մայիսի 14-ին այս միջադեպի գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ հայտարարություն տարածեց, որ իրավապահները այս գործով ընթացք չեն տվել և մեղավորներին պատասխանատվության չեն կանչել:
Հայտարարությունից հետո ՀՔԾ-ում իրավիճակ փոխվեց, և վերջիններս ժամանակ չկորցրին ու երկու ժամ անց հայտարարեցին, որ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու..., որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով):
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները անցնել, և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների խոչընդոտելը: Դատելով հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից՝ չի բացառվում, որ իրավապահները մեղադրանք կառաջադրեն նաև Զարուհի Փոստաջյանի նկատմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35