«Վարդենիսցի Նարինե Նալբանդյանը, որին անօրինական, գազանային մեթոդներով արված նախաքննությամբ և դատավարական կոպիտ խախտումներով դատապարտել էին դստեր դասընկերուհու՝ անչափահաս Սյուզաննա Սարգսյանի սպանության համար, Աբովյանի կալանավայրում 9 տարի սպասել է Եվրադատարանի որոշմանը: 2015-ի ապրիլին վերջապես հասավ այն լուսավոր օրվան, երբ ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ պետությունը խախտել է Նարինեի և նրա ամուսնու' Բագրատի արդար դատաքննության և դատական մարմիններում պաշտպանության իրավունքը և 62 հազար եվրո փոխհատուցում սահմանեց: Հիշեցնենք, որ Սյուզիի խոշտանգված, տարատեսակ բռնությունների ենթարկված մարմինը մահից 7 օր անց գտել էին հորում, իսկ Նալբանդյան ամուսիններին և դստերը՝ Արևիկին, դաժանաբար ծեծել-ջարդելով, ոստիկանությունում օրերով պահելով, սպառնալիքների ու ճնշումների տակ ստիպել խոստովանական ցուցմունքներ գրել: Դատարանում էլ հարձակումներ էին գործել Նարինեի փաստաբանի վրա, ամեն ինչ արել՝ Նալբանդյանների պաշտպանությունը խաթարելու համար: Թվում էր, թե արդարությունը վերականգնվել է, Նարինեին կազատեն ու գործը կրկին կքննեն:
Բայց որոշման կատարումը ձգվեց տարիներ: Վերջապես անցյալ տարեվերջին վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը, բայց կալանքի որոշումը թողեց անփոփոխ: Նարինեին չազատեցին: Նրա գործը լսվում է Ճամբարակի դատարանում: Տուժողի իրավահաջորդը սպանված երեխայի հայրն է՝ Աղաբեկ սարգսյանն է: Մայիսի 16-ին գործով ութերորդ դատական նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ Նալբանդյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը հարգելի պատճառով չէր ներկայացել: «Վերջին նիստին մենք ինքնաբացարկի պահանջ ենք ներկայացրել: Նարինեն գտնում է, որ դատախազը օբյեկտիվ չէ, և մենք հստակ հիմքեր ունենք այդ համոզմունքի համար»,- ասում է փաստաբանը: Ըստ մեղադրականի, Նարինե Նալբանդյանն իր տան խոհանոցում իր դուստր Արևիկ Նալբանդյանի համադասարանցի Սյուզաննա Սարգսյանի և դստեր անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով վիճաբանել է Սյուզաննա Սարգսյանի հետ, որի ընթացքում սեղանի վրայից վերցնելով «Ջերմուկ» հանքային ջրի շիշը՝ դիտավորությամբ հարվածել է նրա քթի շրջանին, պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, այնուհետև նույն շշով երկու-երեք անգամ հարվածել է Ս. Սարգսյանի գլխի տարբեր մասերին՝ պատճառելով փակ, բութ գանգուղեղային տրավմա: Ստացած վնասվածքների հետևանքով Ս. Սարգսյանը գիտակցությունը կորցրել է և անգիտակից վիճակով ընկել հատակին: Մի քանի ժամ հետո, տեսնելով, որ աղջիկը չի մահացել, ամուսինները, իբր, տարել են նրան փողոց և գցել իրենց պարսպից 15-20 մ հեռավորության վրա գտնվող մազութի բետոնապատ հորը, որտեղ էլ երեխան մահացել է: 2004 թվականին Վարդենիսում այլ վարկած էր պտտվում՝ որ դեռահաս աղջկան մի բանի տղաներ բռնել են ու տանջանքների ենթարկելով, զվարճացել, որոնցից մեկը բարձրաստիճան իրավապահի զավակ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55